İçeriğe geçmek için "Enter"a basın

Պատմական անդրադարձ հայ-զազա (ալեվի) քըզըլբաշական հարաբերություններին

Sait Çetinoğlu
 Հայերի հարաբերությունները այլ օսմանցի հպատակների հետ .  Հայերի և մյուս օսմանահպատակ ժողովուրդների հարաբերությունները կարելի է հեշտությամբ պարզել բնակչության մարդահամարի և ունեցվածի գրանցամատյանների համեմատությամբ  : Նման համեմատությունը կարող է նաև լույս սփռել հայերին փրկելու մասին եղած պատմությունների վրա : Միևնույն ժամանակ այս համեմատությունը հանդիսանում է հարյուր տարի  մթության մեջ պահվող հայոց ցեղասպանության, Պոնտոսի՝ հույն և ասորի բնակչության ցեղասպանության՝ պատմաաշարհագրական տարածքներում մատնված լռության և ուրացումի առանցքը:


Սույն հոդվածի առաջին մասում ներկայացրել ենք հայերի վիճակը պատմական հայրենիքում, իսկ երկրորդ մասում ներառել ենք հայ և քըզըլբաշ բնակչության վկայությունները:

20-րդ դարում (ցեղասպանություն) և դրանից առաջ Արևմտյան Հայաստանի իրական կարգավիճակը

Նվաճումը մահմեդականության հիմնական գիծն է: Այն բանից հետո, ինչ մահմեդականությունը հաստատվեց այս աշխարհագրական տարածքներում, հայերի պատմական հողերում մյուս հպատակների հետ ունեցած հարաբերությունները դարձան անկանոն: Այս իրողությունը ինչպես քրդերի նույնպես և զազաների շրջանում որևէ տարբերություն չի ներկայացնում: Անշուշտ հեշտ է ցույց տալ հայերի և մուսուլման զազաների, ինչպես նաև զազաների՝ ալեվի քըզըլբաշների հետ ունեցած հարաբերություններում առկա նրբերանգները:
Այս տարածաշրջանում հայերի վեաբերյալ դիտարկումները նույնությամբ առկա են նաև (նույն տարածարջանոմ ապրած) ասորի, հելեն, պոնտացի և այլ քրիստոնյա ժողովրդի համար:
Չնայած այն հանագամանքին, որ հայերը իրենց բաժին ընկած կարգավիճակը ընդունել են, երբևէ չեն առարկել, եւ իրենց վրա դրված պարտականությունները կատարել են (խարջի մասին է խոսքը, հարկի),  որևէ հարց չի առաջացել «հարաբերությունները կանոնավոր կերպով շարունակվել են: Չընդունելու կամ առարկելու պարագայում՝ թուրք, քուրդ, ալեվի կամ սունի զազա որևէ տաբերություն չկա  :
Քրիստոնյա կամ հրեա համայնքների համար որպես շնորհ ընկալվող Միլլեթի համակարգը, օրենսդրությունը (Նիզամնամե), Հայկական Ազգային Սահմանադրությունը, Բարենորոգումները և բարեկարգումները Սկյուտարից այն կողմ չեն անցել (հեղինակը նկատի ունի, որ դրանք չեն տարածվել Ստանբուլից դուրս հայության վրա): Հայերը շարունակել են ապրել իրենց պատմական հողերի վրա բոլորովին անպաշտպան:
Շատերին հայտնի մի արտահայտություն կա՝ նայել բաժակի լցված կողմից: Անշուշտ սա լավատեսական մոտեցում է, և շատերի թափած ջանքերին հակառակ՝ ոչ թե իրականությունն ամբողջությամբ, այլ միայն մեկ կողմն է մատնանշվում:
Այս կարճ գրության մեջ քնննարկել ենք հայ-զազայական հարաբերությունները, որոն դիտարկել ենք Ալեվի-քըզըլբաշ տեսանկյունից:
Ասում են, որ դառը ճշմարտություն քաղցր ստից նաընտրելի է:
Նախ ասենք,  որ հայ -քըզըլբաշական հարաբերությունների ջերմությունից խոսելը ճիշտ է: Սակայն մենք չենք խոսի  հայերի զանգվածային գաղթի մասին, մահմեդականության ընդունմանը, ինչպես նաև  ալեվի կրոնի ընդունմանը նույնպես չենք անդրադառնա:   
Ինչո՞ւ են ղըզըլբաշ համայնքներում կանայք խոսում հայերեն: Ինչու չեն պարզաբանում հայ աղջկներին շատ փոքր տարիքում ամուսնացնելու խնդիրները: Հայերը առանց զենքի են և անպաշտպան: Փախցնելը հեշտ է, իսկ գլխագին չկա (խոսքը աղջկան ամուսնացնելիս փեսացուի կողմից տրված վճարի մասին է: Այդ սովորույթը քրդերի և քըզըլբաշների մոտ պահպանվում է մինչ օրս):
Պողոս Նաթանյանը ձերբակալվում է քուրդ Մուսա Բեյի կողմից, ապա դատապարտվում և բանտարկվում է: Բանտում նրա մահվան պատճառ է հանդիսանում մի զեկույց, որը վերնագրված էր Հայաստանի արցունք: Դերսիմի վերաբերյալ գրված զեկույցի մեջ հեղինակը ընգգծելով խեղճ դերսիմցի կանայք արտահայտությունը, հատկապես ընդգծել էր  Մարիամ, Սըրբուկ, Մարգրիտ և այլոց անունները:
Եթե նույնիսկ Երևանյանը, խոսում է այն մասին, որ 1890-ական թվականներին Դերսիմի քուրդ-սունի “համիդիյե” զինված խմբերի կողմից իրականցված կոտորածների ընթացքում, որոշ քըզըլբաշ ալեվի ցեղեր որդեգրել են հակասունիական դիրքորոշում և այսպիսով զերծ մնացել հայերի դեմ իրավանցվող մեղսագործությումից, այնուամենայնիվ, 1894-96թթ հայերի զանգվածային կոտորածների ընթացում որոշ քղըզըլբաշների մասնակցությունը կողոպուտին մնում են գրեթե անբացատրելի: Հ. Լ. Կիսերը ընդգծում է, որ կոտորածները սուննիների համար ավելի շատ հանդիսացել են կրոնական հիմքով իշխանությանը հասնելու  հարց, մինչդեռ ալեվիների համար այն ծառայել է որպես սոցիալական խնդիր: Արդյոք մենք պե՞տք է մեկնաբանենք  1877-78թթ Ռուս-թուրաքական պատերազմի ընթացում պատերազմին մասնակցած քըզըլբաշ Հորմակ ցեղի կողմից Քղիի հայկական հողերի գրավումը իբրև ինքնգլուխ դեպք:
Ինչպես հայտնի է  ցեղասպանությունից առաջ հայկական հարցի ցավոտ կողմը Հողային հարցն է եղել, այսինքն՝ գրավված հայկական հողերի հարցը:

Արսեն Յարմանը, օգտվելով հայ հոգևորականների կողմից պատրաստված Արևմտյան Հայաստանի ուսումնասիրությունների մասին զեկույցից, ներկայացնելով 19-րդ դարի պատմական հողերում ապրած Արևմտահայության ողբերգական վիճակը, հայ գյուղացու կեղեքված վիճակը, ընգծելով պաշըպանության նպատակով տրվող հարկերիին՝ գրում է. «Հայ գյուղացին 1870-ականների դրությամբ  կեղեքված է  Նրան վերաբերում են կենդանու պես :: Իր հերթին Անահիտ Տեր Մինասյանը անասուն, կենդանի  ասվածը մեկնաբանում է հետևյալ կերպ« Քուրդ քոչվոր ցեղերի վողմից հայկական գյուղերից վերցված հարկը նման էր խարաջ  կոչված հարկին: Համաձայն գանձված հարկի նշանակության,  քրդական ցեղերը հայ գյուղացիներից հարկեր էին վերցնում, փոխարենը նրանց վրա չէին հարձակվում կամ մյուս հարձակվողներից պաշտպանում էին նրանց:
Այս շրջանի լավագույն ուսումնասիրողներից Գարեգին Սրվանձտյանցը «Թորոս ախպար Հայաստան  ճամփորդություն», վերտառությամբ հոդվածի մեջ,  Դերսիմի զազայերեն խոսող քըզըլբաշ ցեղերին պատկանող մի գյուղացու խոսքերով, ընթերցողին է  փոխանցում  պաշտպանության հարկի և մահմեդական կրոնի  ուղղակի առնչությունը:  Այսպիսով Խարաջը տարածում է գտել, իբրև  Ալիի միջնորդությամբ կատարված Աստծո հրամաններից մեկը :
Գարեգին Սրվանձտյանցը իր բավական ծավալուն հոդվածի մեջ  չի փորձում քըզըլբաշների արարքները մեկնաբանել, պարզապես փնովում է, որ հայերի քրտինքը հափշտակել են «Բարձր հոգևոր արժեքներ ունեցող Սեյյիդների առաջնորդած ժողովրդի մեջ զարմանալի են, որ եղել են այսչափ սարսափելի գողեր ու մարդասպաններ: Ովքեր բավարարվել են  գողություններ անելով: Գողությունը դիտարկելով  աստծո կողմից ընծայված իրավունք: Իսկ երբ իրենցից որևէ մեկը սպանվում էր կամ էլ բանտարկվում, սպանողի գյուղից ու ազգից վրեժ առնելու համար կամ մարդ էին գողանում կամ էլ մեծ փողեր էին պահանջում: Հակառակ պարագայում գողացված մարդուն սարսափելի տանջանքների ենթարկելով սպանում էին, սակայն այսկերպ ևս կարծես թե չէին հագենում , ոխ ու քինախնդրությամբ առաջնորդվելով սպանում էին եւս մի քանիսին: Չափազանց շատ վախենում էին բանակից: Տարբերություն չէին դնում քաղաքացի կամ գյուղացի հայի ու թուրքի միջև : Երբեմն ներցեղային բախումներ ևս տեղի էին ունենում: Այդ ցեղերը գյուղերը բաժանում էին միմյանց միջև: Յուրաքանչյուր ցեղ հարկեր էր հավաքում իրեն պատկանող գյուղից: Հարկեր էին հավաքում նույնիսկ Ակնի վանքից, Ակնի բոլոր գյուղերից, անգամ Արապկիրի և Չըմըշկածագի նման շրջաններից:  Պենգացիները և արմտանցիները քաջերի շարքին էին  դասվում, քանի որ նրանք զերծ էին հարկեր վճարելու պարտադրանքից: Քրդերիը չէին հանդգնում այս կողմերը մտնել: Կան այսպիսի մի քանի տեղեր ևս, որոնք որակվում էին  որպես անառիկ վայրեր:
Սրվանձտյանց շեշտում է, որ թե քուրդ, թե քըզըլբաշ, Դերսիմի շրջակայքի հայությունը այս ամենից վնասներ է կրում: Քանի որ նման հարաբերությունները անհամաչափ են, իսկ սահամանափակ թվով հայերը այս ճնշումները կարողացել են հաղթահարել իրենց բազկի ուժի շնորհիվ: Ակն-ի և նրա շրջակայքի լեռներն են՝ Սարը չիչեք և Մնձուր լեռնաշղթաները, Օվաջըք, Դուժիք  և նրա մեկ թևը հանդիսացող Խոսդաղը: Ճանապարհները չափազանց դժվարանցանելի են: Ամենուր քար, կիրճ ու զառիվայր: Ամենուր քրդերն ու քըզըրբաշներ են վխտում: Հայերը մեծ վնասներ էին կրում նրանց հետ առևտուր անելիս: Քարավանները թալանում էին, անսուններն ու ապրուստը գողանում, ահաբեկում, գործում ոճիրներ: Բայց այստեղ կա մեկ տարբերություն: Տեղի հայերը ևս զինված են, քաջատեղյակ են նաև օրենքներին, քաղաքականությանը: Երբեմն իրենց քաջության շնորհիվ, երբեմն պետության միջամտությամբ, երբեմն էլ պարզապես ընկերական հարաբերությունների շնորհիվ կարողանում են ետ վերադարձնել իրենց ավարը: Այսպիսով ամենօրյա սովարական դարձած մի իրողություն էր՝ անասուն ու անասնաբեռ գողանալը, Ստանբուլից հարսնացու փախցնելն ու մարդ վիրավորելը: Մեկ տարի առաջ Օվաջըքցի մի ավազակախումբ ձերբակալվում է: Ուղարկվում է Խարբերդ, որտեղ և բանտարկվում է: Այս նույն ժամանակահատվածում  Ակնցի Պողոս անունով մի հայտնի վաճառական Օվաջըքի կողմերում էր: Քրդերը այս մարդուն գերի են վերցնում ու հայտարարում, թե մեր մարդուն կվերադարձնենք՝ կստանաք ձեր Պողոսին, չէ՝ կսպանենք: Այս քուրդը բանտից չի կարողանում ազատվել: Պողոսը առիթ գտնելով փորձում է փախչել բանտից, սակայն իր ետևից գալիս են ու ժայռերի մոտ սպանում: Իսկ Պողոսի ընտանիքը ստանալով մահվան լուրը առանց սփոփոանքի տառապում է:

Նուրի Դերսիմի(Բայթար Նուրի) և հայ-քըզըլբաշական հարաբերությունները

Բայթար Նուրին Դերսիմցի Քըզըլբաշների շրջանում առաջին համալսարանականն է: Իրեն անձամբ համարում է ընդդիմադիր: Դոկտոր Նուրիի հայերի նկատմամաբ ունեցած հայացքները ապշեցուցիչ են: Իրականությունը ճիշտ
 հակառակ ներկայացված հուշագրությունը լցված է հայերի նկատմամբ քինով ու վրեժով:
«19-րդ դարի սկզբին Մահմուդ Երկրորդ սուլթանը ի նպաստ հայերին, հարված է հասցրել քրդական զինված խմբավորումներին՝ ցանկանալով հայերին գոհացնել: Ահավասիկ նման պատճառներից ելնելով էլ քրդերը ստիպված են եղել հայերից պաշտպանվել և որի համար էլ ձեռնարկել են պաշտպանական քայլեր: Ահա այդ օրից ի վեր քրդերի և հայերի միջև հարաբերությունները սկսեցին սառել»: Այս խոսքերը ասելիս նա նկատի ունի բարենորոգումները, որոնք հանդիսացել են հարաբերությունների փչացման պատճառ .
Իրականում բարենորոգումներով խախտվեց հայ գյուղացու հավասարակշռությունը, և դեմ դիմաց կանգնեց բռնի հարկահավաքության: Որովհետև այլևս պետք է վճարեր ոչ միայն պետությանը, այլև՝ քրդերին և քըզըլբաշներին ևս: Բայթար Նուրին այսպիսով բոլորովին էլ չի ամաչում իրականությունը հակառակ ներկայացնելուց : Իսկ նման պատմությունների մեջ իբրև վկա է ներկայացնում Սեյյիթ Ռիզային : Քեմալական շրջանում, Դերսիմի Ազգային պաշտպանությանը անդամակցած Սեյիթ Ռիզան, 1938թ. ապստամբություն կազմակերպելու պատրվակով գլխատվում է: Նուրի Դերսիմի մինչև մեր օրերը հասնող առաջարկը ուշադրություն է հրավիրում  :
 «Հայկական կոտորածների մեջ քրդերը պատասխանատվություն են կրում, իսկ քրդական կոտորածների մեջ  հայերը զերծ են որևէ պատասխանատվությունից: Նրա կարծիքով, հայ մտավորականները, ովքեր Էրզրումը, Բիթլիսը, Վանը, Դիյարբերքիրը, Էլազիկը (Երզնակ) Դերսիմը դիտարկում էին իբրև Հայաստան, այսօր այդ պատկերացումներից հրաժարվելով իրենց հայրենակից և ցեղակից հանդիսացող քուրդ ազգի հետ կարող են բարեկական հարաբերություններ կառուցել:
Հակառակ պարագայում՝ նրանց մեջ եղած այս ատելությունը ապագայում այդ երկու ժողովուրդների համար կարող է նոր դժբախտություների պատճառ հանդիսանալ: Որպեսզի հնարավոր լինի կանխել բացսական հետևանքները, թե հնում և թե վերջին շրջանում գրված գրքերը, որոնք հակաքրդական են, պետքն է անձամբ հայ մտավորականության կողմից հանվեն շրջանառությունից: Միևնուն ժամանակ, անձամբ թուրքերի կողմից այս երկու եղբայր պետություների միջև առաջացած չարագուշակ վարագույրը պետք է վերացվի»:  
Սխալ չի լինի ասել, որ այս մտայնությունը փոփոխության չի ենթարկվել և հասել է մինչև մեզ: Նուրի Դերսիմը գրում է, որ հայ դաշնակներից Ռաֆի անունով մեկը քրդերի դեմ մի գիրք է գրել: Բացի «Կայծերից», Ջելալեդդին վեպի մեջ ևս  հակաքրդական թունոտ էջեր կան»:  Խոսքը վերաբերում է Րաֆֆու՝ Հակոբ Մելիք Հակոբյանի «Ջալալեդդին» վեպին : Վեպի հերոս շեյխ Ջելալեդդին ներկայացված է նաև Պողոս Նաթանյանի զեկույցի մեջ, ինչպես նաև Վահան Պարտիզակցու`«Պանդխտության երգեր» վերտառությամբ գրության մեջ, որտեղ հեղինակը  մոնղոլներին նմանեցնում է բնական աղետների, զոր օրինակ եկրաշարժերին:
Սակայն հայտնի է, որ շեյխ Ջալալեդդինի հարձակումները ոչ միայն հայերի  կամ օտար ականատեսներին հայտնի իրողություն էր, այլև Օսմանյան ղեկավարությունը ևս քաջատեղյակ էր, իսկ որոշ պաշտոնյաների կողմից նույնիսկ  հովանավորվում և օգտագործվում էր:
Շեյխ Ջելալեդդինի ընտանիքի անդմաները իրենց ազդեցությունն ունեին նաև քեմալական շրջանում. Քամրան Ինան՝ Արտաքին Գործոց նախարար, Էդիպ Սայթեր Գայդալը՝ պետքարտուղար, Սելհաթթին Ինան՝ պատգամավոր, Զեյնել Աբիդին Ինան՝ պատգամավոր (այս մարդիկ եղել են Ջելալեդդինի շառավիղներից):

Հայերի վկայությունները: Սարգիս Ալեմյան և Չիլելի Աղավնի

Դերսիմի խնդրի վերաբերյալ կարևոր են նաև Սարգիս Ալեմյանի դիտողությունները: Ցեղասպանությունից պատահականորեն փրկված Ալեմյանի կենսագրության մեջ, հեղինակը անդրադառնում է այն փորձություններին, որոնք անձամբ է հաղթահարել, ինչպես նաև նրանց, որոնք վերաբերում են հայ-քըզըլբաշական հարաբերություններին: Ալեմյանը երջանիկ է համարում այն հայերին, ովքեր կարողացել են հասնել Դերսիմ: Եթե նույնիսկ Դերսիմում վիճակը այնքան էլ բարվոք չէր, կարելի էր գոնե մտածել, որ մահվան վտանգը մեկ րոպեով մնացել էր ավելի հեռվում: Սակայն մահն այստեղ էլ էր հետևում նրանց՝ քաղցի, սովի ու հիվանդույթւոնների տեսքն առած: Այն բանից հետո, երբ ռուսները հասան Երզնկա, Դերսիմ հասած հայերը նույնպես քրդերի կողմից, քարավաններով տեղափոխվեցին Երզնկա: Անշուշտ սա ուներ իր նյութական հենքը (այս տեղափոխությունը անվճար չէր իրականացվում և դրա փոխարեն քրդերը ստանում էին հայերից փող):
Թբիլիսիյում Միհրան Կարիպջանյանի 1916 թվականի Խարբերդ քաղաքի հայերիտեղահանության եւ կոտորածի վերաբերյալ վկայությունը հաստատում է այս նյութականարժեքը.
Կառավարությունը տեղեկանալով Դերսիմի քրդերի (Ղըզըլպաշներ) մասին, ովքեր հայերը նավակներով տեղափոխում էին Եփրատ [Ֆըրատ] գետի միջոցավ, առգրավեց նավակները եւ շղթաներով կապեց:
Այս պատճառով, Դերսիմցիներն հայերը տեղափոխելու սկսեցին լաստանավերով: Հայերի նկատմամբ նրանց այս մոտեցումը, լիովին կապված էր նյութական շահ եւ կաշառք ստանալու հետ: Այս կերպով, նրանք զգալիորեն հարստացան: 

Հրաչ Նորշենը հորական տատի՝ Աղավնու դժբախտ կյանքը գրի է առել օտարության մեջ ( Թուրքիայից Ավստրիա տեղափոխվելուց հետո): Տառապանքների մեջով անցած Աղավնիի պատմությունը, ցեղասպանությունից փրկված մեկ հայ աղջկա օրինակի ներքո ներկայացված է հայոց ցեղասպանությունից հետո այս աշխարհագրական սահմաններում ապրած հայ ժողովրդի մաքառումներով ու փորձություններով լեցուն բազում կյանքերի պատմություն: Աղավնին միևնույն ժամանակ ներկայանում է որպես վկա՝ ցեղասպանությանը, մահվան ճամփորդությանը, բռնի դավանափոխությանը, դժվարություններով ու տառապանքներով լեցուն կյանքին, փրկված հայ կանանց և երեխաների՝ քրդերի կողմից գերեվարումին, Քոչգիրում թոփալ Օսմանի կողմից կազմակերպված ոճիրներին ու կոտորածներին, քեմալական շրջանի խտրական քաղաքականությանը, ունեցվածքի հարկին, 1955 թ. սեպտեմբերի 6-7-ի դեպքերին և այլն: Պատմվածքը միևնույն ժամանակ Թուրքիայի ոչ պաշտոնական պատմությունն է:
Աղավնին փրկվում է պատահաբար՝ Քոչգարի-քուրդ ցեղի մարդկանց կողմից, որից հետո սկսվում է նրա տասնամյա գերությունը: Բանտարկված գյուղում նա ականատես է դառնում քուրդերի շրջանում հայերի գերությանը, սեփական աչքերով տեսնում հայերից հափշտակված ունեցվածքը, որից մի մասը էլ պահվում էր այն տանը, որտեղ ապրում էր ինքը: «Այդ տանը կային ափսեներ, որոնց վրա առկա էին հայերեն գրություններ, գորգեր, մոմակալներ, քիչ չէին նաև ձեռագործ ոսկեզոծ, մետքսյա գլխաշորերը: Այս եկեղեցու, այն անապատի, ինչ որ հարուստ մեկի ունեցվածքն էր: Բեյերը գուցե հարյուրավոր մարդկանց կյանք էին փրկել, սակայն միևնույն ժամանակ դիզել էին մեծ հարստություն: Քուրդ գյուղացիները  օրերով ու ամիսներով հայկական գյուղերն էին կողոպտում: Հետո էշերով ու սայլերով տեղափոխում դրանք »: 
Աղավնիի մատնանշած Քոշգիրի տանը ապրել են նաև Ալիշեր էֆենդին, Մուտաֆա փաշան (Հայդար), Ալիշան բեյերը:
Մի կերպար. Կարմո Յուսուֆ
Պատերազմի Դատավարությունների Դիվանի (Divan-ı Harbi Örfi) Երզնկա (Էրզինջան) դատավարությունում «տեղահանություն եւ սպանդ» մեղադրանքով դատապարտվողներից մեկն էլ Դերսիմցի աշիրեդի լիդերներից հայտնի ավազակ՝ Կարմո Յուսուֆն է:
Կարմո Յուսուֆը տեղահանվող ուղեվորներին հարձակող եւ նրանց սպաննող խմբակի գլխին է գտնվում:

Կարմո Յուսուֆ եւ Արսլան եւ Կագյու-ն հատուկ ձեւավորված եւ ինքնությունը անհայտ, նվաստ անձնավորություններից բաղկացյալ խմբավորման հետ միասին, տարբեր ժամանակներում, Երզնկայի մոտակայքում գտնվող Զենբերեք կամուրջի եւ Թելլի (Թեբելլի) գետակի եւ Քեմահ նեղուցի մոտ թաղամասերում, տեղահանության համար հավաքված եւ ուղեվորվող հազարավոր երեխա եւ տարեցներից բաղկացյալ հայ ուղեվորներին առջեւ ելլելով զենքով հարձակվում եւ բնաջնջում եւ նրանց ապրանքներն ու իրերը սեփականացնում եւ թալանում, եւ անունը անցնողներից՝ Հաֆըզ Աբդուլլահ, Ավնի եւ Ռըզա էֆենտիներին եւ նույնպես իրենց ղեկավարության ներքո գտնվող խմբավորումներին անդամների մասնակցությամբ յոթանասուն հատ հայը գետի մեջ նետելով խեղդամահ են անում, նաեւ փրկվելու համար ջրի մեջ պայքարողներին զենքով վիրավորում ու ոջնջացնում… Հաստատվում եւ մահավճիռով դատապարտվում են:



Աղբյուրներ

Arsen Yarman, Palu – Harput 1878, I. Cilt, Derlem y. 2010,
Boğos Natanyan, Ermenistan’ın Gözyaşı, Arsen Yarman, Palu – Harput 1878, Raporlar II. Cilt, Derlem y. 2010 içinde
Ermenistan Ulusal Arşivi, Kedername, Ed Yasemin Gedik, Belge Y. 2014
Garo Sasuni, Kürt Ulusal Hareketleri ve 15.Yy’dan Günümüze Ermeni Kürt ilişkileri, çev. B. Zartanyan-M. Yetkin, Med Y.1992
G. A. Yerevanian, “Tcharsantja Ermenilerinin Tarihi”, Beyrouth, 1956, s. 133 (Ermenice)
George A. Bournoutian, çev. E. Abadoğlu- O. Kılıçdağı, aras Y. 2011
G. Haladjian, “Dersim Ermenilerinin Etnografyası “”Ermeni Etnografyası ve Folkloru » dergisinde, cilt 5, Erevan, 1975, p. 69, 76-77, 96, 254, 256, 263 (Ermenice).
Hagop Şahbazyan, Kürt-Ermeni Tarihi, çev. Ferit M. Yüksel, Kalan Y. 2002
Hans-Lukas Kieser, Iskalanmış Barış, Çev. Atilla Dirim, İletişim,2005
Hraç Norşen , Çileli Ağavni, aras y. 2009
Hrant D. Andreasyan, Bir Ermenî Kaynağına Göre Celâlî İsyanları, http://www.kaynakca.info/eser/145151/bir-ermeni-kaynagina-gore-celali-isyanlari (11.10.2014)
Karekin Sırvantsdyants, Toros Ahbar Ermenistan Yolcusu, Arsen Yarman, Palu – Harput 1878, Raporlar II. Cilt, Derlem y. 2010 içinde
Kazım Gündoğan, 1937-38 Dersim Katliamında Ermeniler, http://hyetert.blogspot.de/2014/02/1937-38-dersim-katliamnda-ermeniler.html (11.10.2014)
Murat Bebiroğlu, Tanzimat’tan Meşrutiyet’e Ermeni Nizamnameleri, 2003
Murat Turan, CHP’nin Doğu’da Teşkilatlanması (1923-1950) Libra2011
Nimetullah Atal, Kürt kimliği ve Ermeni meselesi üzerine notlar. http://www.yuksekovahaber.com/haber/kurt-kimligi-ve-ermeni-meselesi-uzerine-notlar-120520.htm
Dr. Nuri Dersimi, Hatıratım, Doz Y. 1997
Sargis Alemyan, Anılar, çev Diran Lokmagözyan, Pencere Y. 2011
V.N.Dadrian&T. Akçam, “Tehcir ve Taktil” bilgi Ün.Y. 2008,
Vahan Bardizaktsi’nin Sıla’dan Sözler, Arsen Yarman, Palu – Harput 1878, Raporlar II. Cilt, Derlem y. 2010 içinde


Yorumlar kapatıldı.