İçeriğe geçmek için "Enter"a basın

ՍԱՐՆ Ի ՎԵՐ / CLIMBING THE MOUNTAIN

Երևան, դեկտեմբերի 11, 2014թ.
Մոսկվա կինոթատրոն, 17:00
«Ցեղասպանության  մերժումը մեղսակցություն է մարդկության դեմ այս հանցանքին» Հասան Ջեմալ, «1915. Հայոց ցեղասպանություն» գրքից.
Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է ձեզ մասնակցելու «ՍԱՐՆ Ի ՎԵՐ» նախագծի հերթական միջոցառմանը։ Թուրք և հայ հայտնի գործիչների միջև անձնական զրույցների երկրորդ շարքի մեկնարկը կտրվի դեկտեմբերի 11-ին՝ Երևանում, հյուրը Հասան Ջեմալն է։

Հասան Ջեմալը հայտնի լրագրող և գրող է։ Երկար տարիներ աշխատել է որպես Թուրքիայի առաջատար թերթերի խմբագիր և սյունակագիր, մասնավորապես՝ եղել է «Ջումհուրիյեթ» (Հանրապետություն) օրաթերթի գլխավոր խմբագիրը, «Սաբահ» (Առավոտ) և «Միլլիյեթ» (Ազգ) օրաթերթերի գլխավոր սյունակագիրը: Հասան Ջեմալի լրագրողական աշխատանքում ծավալուն տեղ է գտել քրդական հարցը: Իր հոդվածների և հարցազրույցների համար Հասան Ջեմալն արժանացել է թուրքական կառավարության սուր քննադատությանը:
2012 թ. Հասան Ջեմալը տպագրել է իր «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը, որտեղ նկարագրել է իր անձնական փոխակերպումը մարդուց, որը մերժում էր Հայոց ցեղասպանությունը, մարդու, որն ընդունում է այն: Հասան Ջեմալը Հայոց ցեղասպանությունը ծրագրած օսմանյան երեք գլխավոր պաշտոնյաներից մեկի՝ Ջեմալ Փաշայի թոռն է: Միջոցառմանը ներկայացվելու է նրա գրքի հայերեն թարգմանությունը, որը հրատարակել է «Հրանտ Դինք» հիմնադրամը:
Հասան Ջեմալի զրուցակիցն է լինելու Սալբի Ղազարյանը: Նա նույնպես երկար տարիների նպաստ ունի լրատվական դաշտի զարգացման մեջ, ՍիվիլՆեթ ինտերնետային հեռուստաալիքի հիմնադիր տնօրենն է, այժմ՝ Հարավային Կալիֆոռնիայի հայագիտության ինստիտուտի տնօրենը:
«ՍԱՐՆ Ի ՎԵՐ» նախագծի երկրորդ շարքն իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում՝ Եվրամիության ֆինանսավորմամբ:
Նախագծի գործընկերն է «Անադոլու Կուլտուր» կազմակերպությունը Թուրքիայից: Ծրագրի մասին ամբողջական տեղեկությունների համար այցելեք «ՍԱՐՆ Ի ՎԵՐ» նախագծի կայք:
To deny the Genocide would mean to be an accomplice in this crime against humanity.
Hasan Cemal, 1915, Armenian Genocide.
CLIMBING THE MOUNTAIN
Yerevan, December 11, 2014
Moscow Theater, 5 pm
The Civilitas Foundation invites you to another installment in the series entitled CLIMBING THE MOUNTAIN, THE PERSONAL JOURNEYS OF ARMENIANS AND TURKS. The main guest of the second event – to be held on Thursday December 11 in Yerevan – is Hasan Cemal from Turkey.
Hasan Cemal is a prominent Turkish journalist and writer. He has extensive experience as writer and editor of various leading newspapers of Turkey (Chief Editor of the daily Cumhuriyet (The Republic), main columnist for the Daily Sabah (Morning), main columnist for daily Milliyet (Nationality)). Hasan Cemal has extensively covered the Kurdish issue and has been criticized by the Turkish government for his articles and interviews.
In his book “1915: The Armenian Genocide ” published in 2012, Hasan Cemal describes how he went from being someone who denied the Armenian Genocide, to one who recognizes it. This is particularly significant since Hasan Cemal is the grandson of Cemal Pasha, one of the three key officials of the Ottoman Empire who conceived and implemented the Armenian Genocide. The Armenian translation of Hasan Cemal’s book published by the Hrant Dink Foundation, will be presented at this time.
Hasan Cemal will be in conversation with Salpi Ghazarian of the Civilitas Foundation. Mrs. Ghazarian herself has long been a contributor to various media, is Founding Director of the CivilNet online television, and is director of the USC Institute of Armenian Studies.
The second series of CLIMBING THE MOUNTAIN takes place within the framework of the Support to the Armenia-Normalisation Process programme, funded by the European Union.
Anadolu Kültür from Turkey is the program partner.
For more information on CLIMBING THE MOUNTAIN please visit its website.
http://armeniaturkey.org/en/

Yorumlar kapatıldı.