İçeriğe geçmek için "Enter"a basın

Չեթինօղլուն Էրդողանի հայտարարություններից դատելով Մեջլիսում Ցեղասպանության առաջարկի ընդունման շանսեր չի տեսնում /Cetinoglu says approval of proposal to apologize for Genocide is unlikely

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շատ փաստեր կան կարծելու, որ օրերս Թուրքիայի Ժողուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) պատգամավոր Սեբահաթ Թունջելի ներկայացրած օրինագիծը, որով վերջինս կոչ էր անում պետությանը ներողություն խնդրել Ցեղասպանության համար,  անկեղծ է:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց հայտնի թուրք հրապարակախոս, գրող Սաիթ Չեթինօղլուն:«Որևէ կասկած չկա, որ պետությունը մեղավոր է ցեղասպանության իրականացմանհամար: Սակայն ինչպե՞ս ենք իմաստավորելու այդ գործընթացը. անհրաժեշտ է այսգործընթացում համագործակցել, լինել զգոն և փորձել ջրի երես դուրս հանելՑեղասպանության իրական մեղավորներին, իսկ բոլոր նրանք, ովքեր ճանաչում ենՑեղասպանությունը և ունեն խլած գույք, անպայմանորեն դրանք հետ վերադարձնեն:Պարտադիր է, որ պետության գլխավորությամբ բոլորը ստանձնենպատասխանատվության իրենց բաժինը և դրան համապատասխան վերաբերմունքդրսևորեն: Բոլոր նրանք, ովքեր արդարություն են ցանկանում, իրավունք ունենպահանջելու այս ամենը»,- նշեց Չեթինօղլուն:
Ներողություն, սակայն ինչպիսի՞ն
«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը և դրա ավանդական քաղաքական գործիչները Հայոց ցեղասպանության պատճառով մի քանի անգամ ղեկավար մակարդակով «ներողություն» են խնդրել: Սակայն «մեր պապերը» խոսքերով սկսվող ելույթներում ոչ ոք չի խոսում իրենց կենսաբանական պապերի մասին: HDP ոչ մի ղեկավար չի բարձրաձայնում իր կենսաբանական պապի՝ 1915 թվականին ունեցած դերակատարության մասին»,- նշում է թուրք մտավորականը` ընդգծելով, որ եթե խոսում էլ են այդ մասին, զայրանում են և պնդում, որ այդ պահանջը վնասում է Թուրքիայի Հանրապետությանը:
Չեթինօղլուն մեկ այլ` խիղճը վիրավորող խնդիր է համարում այն, որ քրդական PKK-KCK ղեկավարները և գլխավորապես Բեսե Հոզաթը, Ցեղասպանության 100-րդ տարելիցին հայերի արդարության պահանջը որակում են որպես լոբբիստական գործունեություն: «Կարող ենք ասել, որ PKK առաջնորդ Օջալանը 2014 թվականի Նովրուրզի ելույթում «1000 տարվա իսլամական եղբայրություն և ռազմավարական համագործակցություն» խոսքով սկիզբ դրեց Ցեղասպանության 100-րդ տարվա ընթացքում պետության ժխտողականությանը»,- կարծիք է հայտնում թուրք մտավորականը` Օջալանի հայտարարությունը նվաստացնող համարելով:
Սեբահաթ Թունջելի առաջարկի կարևորությունը
«Առաջարկը Ցեղասպանության, ներողություն խնդրելու և փոխհատուցման՝ օրակարգ գալու տեսանկյունից, իհարկե, կարևոր է»,- «Արմենպրես»-ին ասաց Չեթինօղլուն՝ նշելով, որ այդ առաջարկը կարող է հնարավորություն տալ հող պատրաստելու խնդրի ճիշտ քննարկումների համար: «Կարող ենք ասել, որ Սեբահաթ Թունջելի անձնական նախաձեռնությունն առնվազն կարևոր է այն առումով, որ այն մեծ ներուժ ունի արդարության շուրջ քննարկումներ իրականացնելու համար: HDP-ին մնում է տեր կանգնել առաջարկին, և դրան համապատասխան վերաբերմունք ցուցաբերելով` իր ներսից սկսել արդարության հաստատումը»,- հույս է հայտնում մտավորականը:
Առաջարկի ընդունման հնարավորությունը
«Կարող ենք ասել, որ այսօր Թուրքիայում իշխանությունը ընդունվում է թե՛ կենտրոնական, թե՛ տեղական մակարդակով: Հաշտեցումը երկու անձի նախաձեռնությունն է: Էրդողանը և նրա գերու դերում հանդես եկող Օջալանը. սրանք են քաղաքական դերասանները: Վերջնական խոսքն այս երկու դերակատարներն են ասելու»,- նման տեսակետ է հայտնել Չեթինօօղլուն: Նրա համոզմամբ, եթե Օջականի վերոնշյալ տեսակետին հավելենք Էրդողանի` «Կներեք, բայց ինձ անգամ հայ են անվանել» խոսքերը, ապա կարող ենք առանց զգուշավորության հանգիստ պնդել, որ առաջարկը հնարավորություն չունի ընդունվելու:
1915-ի Ցեղասպանությունը պետության և հանցագործության մեղսակիցների համարպատմական պահ էր
«2015 թվականին պետությունը Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի դիմաց ամեն հարմար առիթի դեպքում սկսելու է ներկայացնել Չանաքքալեի պատերազմի 100-րդ տարեդարձը, և թե ինչպես հնարավորություններ չունեցող բանակը (առանց ինքն իրենց հարցնելու, թե ինչո՞ւ պատերազմ հայտարարեց, եթե պատերազմելու հնարավորություն չուներ) Չանաքքալեում հաղթանակի հասավ:
«Կարևոր հարց է, թե ինչպե՞ս պետությունը, պատերազմի սկզբում այդ անհնարինության վիճակում գտնվելով, 4 տարի շարունակ պատերազմ վարեց: Պատասխանն էլ 1915-ի Ցեղասպանությունն է: Պատերազմի գործընթացը փոխհատուցվեց 1915 թվականի Ցեղասպանության գործընթացով»,- նշում է Չեթինօղլուն՝ հավելելով, որ ակհայտորեն երևում է, թե ինչպես պատերազմական գործընթացը փոխհատուցվեց հայերի, ասորիների, պոնտոսցի հույների կորուստներով, ինչպես նաև պատերազմական բյուջեի և գերմանական ռազմական օգնությունների միջոցով:
Թուրք մտավորականը մինչև Հայոց ցեղասպանությունը հայաշատ Արգանի անվանումն ունեցող շրջանի օրինակով ներկայացնում է, թե ինչպես են պատերազմի տարիներին հայաթափվել հայկական բնակավայրերը, իսկ հայերին պատկանող գույքն ու սեփականությունը՝ խլվել: «Այժմ այդ գավառում անգամ մեկ հայ չի մնացել, գավառի բնակչությունն ամբողջությամբ բաղկացած է քրդերից: Եվ կարող ենք հանգիստ փաստել նաև, որ հայերի սեփականությունը բաժանված է քրդերի միջև: Ներկայում տեղի բնակչությունը ընտրությունների ժամանակ ձայները տալիս է քրդական կուսակցության ներկայացուցիչներին»,- պատմում է Չեթինօղլուն: Խոսելով հայկական Արգանա սանջաքի` քրդանալով Էրգանի դառնալու մասին՝ նա փաստում է, որ HDP-ն իր անհանգստությունը չի հայտնում Էրգանիի օրինակով պատմական Հայաստանի աշխարհագրության փոփոխության, դրա գաղութացման առնչությամբ, ինչը, նրա խոսքերով, մեր օրերում էլ շարունակվում է:
Հարցազրույցը` Արաքս Կասյանի
Cetinoglu says approval of proposal to apologize for Genocide is unlikely
YEREVAN, 1 DECEMBER, ARMENPRESS. There are many facts to believe in the sincerity of the draft law that Deputy of Turkey’s Democratic Party of Nations (HDP) Sebahat Tuncel recently submitted, calling on the government to apologize for the Armenian Genocide. This is what famous Turkish publicist, writer Sayit Cetinoglu said in an interview with “ArmenPress”. “There is no doubt that the government is guilty of perpetrating the genocide, but how will we interpret that process? We need to work together, be alert and try to reveal the real culprits, and all those who recognize the Armenian Genocide and have properties that they stole, must definitely return them. It is mandatory for the government and everyone else take their share of responsibility and express a corresponding position on that. Those who want justice have the right to demand all this,” Cetinoglu mentioned.
Likelihood of approval of Tuncel’s proposal
“It’s safe to say that Turkey’s current government is accepted at the local and central levels. Reconciliation is between two people. Erdogan and Öcalan, who is in the role of a captive, are the political actors. These two will have the last word,” Cetinoglu said. According to him, if we add Öcalan’s viewpoint to Erdogan’s words “I’m sorry, but I have even been named an Armenian”, we can easily claim that the proposal isn’t likely to be approved.

Yorumlar kapatıldı.