İçeriğe geçmek için "Enter"a basın

RAFFI HOVANNISIAN SPEAKS AT EPP ASSEMBLY / ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԱՎ ԵԺԿ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ

Heritage Party Leader Received by President Joseph Daul
Brussels–Raffi K. Hovannisian is in the Belgian capital to represent Armenia’s Heritage Party at the autumn session, being held on 17-18 November, of the Political Assembly of the European People’s Party. Hovannisian has taken the floor a couple of times to address the delegates gathered from sister parties across the continent about the state of democracy in Armenia and Europe’s mixed record on support of the rule of law, constitutional rights, free and fair elections, legitimate government and good governance, and human dignity in the country.

In urging the EPP to live up to its own standards, he also has underscored the imperatives of safeguarding Armenia’s sovereignty against all threats foreign and domestic; recognizing the Mountainous Karabagh Republic’s (Artsakh’s) right to liberty and self-determination; and reaffirming, condemning and demanding redemption for the Genocide and Great National Dispossession of the Armenian people before its 100th anniversary in April 2015.
Separately, at EPP headquarters, President Joseph Daul received Raffi Hovannisian for a full discussion of common challenges relating to Armenia and Europe, as well as to the Heritage Party and the European People’s Party.
Heritage Party Press Service

Մամուլի հաղորդագրություն
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԱՎ ԵԺԿ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդին ընդունեց նախագահ Ժոզեֆ Դոլը
18 նոյեմբերի 2014թ., Բրյուսել:  Նոյեմբերի 17-18-ը Րաֆֆի Հովհաննիսյանը Բելգիայի մայրաքաղաքում ներկայացնում էր իր ղեկավարած «Ժառանգություն» կուսակցությունը Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական վեհաժողովի աշնանային նստաշրջանում: 
Հանդես գալով ելույթով՝ Հովհաննիսյանն ամբողջ մայրցամաքից հավաքված քույր կուսակցությունների պատվիրակների ուշադրությունը հրավիրեց Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակին, ինչպես նաեւ Եվրոպայի երկակի հետագծին՝ երկրում օրենքի գերակայության, սահմանադրական իրավունքների, ազատ ու արդար ընտրությունների, իրավակարգ իշխանության ձեւավորման, արդյունավետ կառավարման եւ մարդկային արժանապատվության աջակցման գործում:
Նա միաժամանակ ԵԺԿ-ին կոչ արեց իրագործել սեփական չափանիշները, ընդգծելով ընդդեմ ներքին եւ արտաքին սպառնալիքների Հայաստանի ինքնիշխանության ապահովման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) ազատության ու ինքնորոշման իրավունքի ճանաչման, ինչպեսեւ մինչեւ 100-ամյա տարելիցի օրը՝ 2015թ. ապրիլի 24-ը, Հայոց ցեղասպանության ու Մեծ հայրենազրկման վերահաստատման, դատապարտման եւ հատուցման պահանջի հրամայականները:
ԵԺԿ գրասենյակում նախագահ Ժոզեֆ Դոլը առանձին ընդունեց Րաֆֆի Հովհաննիսյանին՝ քննարկելու ինչպես Հայաստանի ու Եվրոպայի, այնպես էլ «Ժառանգություն» կուսակցության եւ Եվրոպական ժողովրդական կուսակցության ընդհանուր մարտահրավերները:
«Ժառանգություն» կուսակցության
լրատվական ժառայություն

Yorumlar kapatıldı.