Իրանահայությունըշարունակում է դատապարտել Ս. Էջմիածնի նկատմամբ ոտնձգությունները. Թեհրանիհայոց թեմի Թեմական խորհրդիկողմից կիրառված ապազգային եւհակաեկեղեցական քայլին ի պատասխան, «Արաքս» շաբաթաթերթի, հոտեմբերի 20-ին, հրապարակածլուսաբանական եւ բողոք–լրատվությունից հետո, նամանավանդ երբՍպահանի եւ Ատրպատականիթեմերի առաջնորդները, Թեհրանում, Արամ Ակաթողիկոսի ներկայությամբ, Սբ. պատարագիընթացքում «Հիշման» ժամանակ, իրանահայպատմության մեջ առաջինանգամը լինելով, չհիշեցին ԱմենայնՀայոց Կաթողիկոսի անունը, փոխարենըԱնթիլիասի գահակալին «ամենայն հայոցկաթողիկոս» անվանելով, եւ երբԱրամ կաթողիկոսի բարիերթի ընթրիքի ընթացքում, որը կազմակերպել էրԹՀԹ Թեմական խորհուրդը,
Իրանի իսլամական խորհրդարանում Սպահանիեւ հարավային իրանահայությանպատգամավոր դաշնակցական Ռոբերտ Բեգլարյանը, եւսնման ապազգային քայլիգնալով, «ամենայն հայոց կաթողիկոս» տիտղոսը «ընծայեց» Արամ Ա–ին, ապացուցելու, որ ՀՅԴ–նէ կանգնած հակաէջմիածնականայս սցենարի ետեւում, իրանահայ տարբեր դեմքեր ուկառույցներ դատապարտման ձայն բարձրացրեցին Ս. Էջմիածնի գերակայության նկատմամբ այս կազմակերպվածդավադրական ոտնձգության դեմ:
Հիշատակենք, 2012 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսությանմամլո խոսնակ Տ. Վահրամքհն. Մելիքյանը հայտարարեց. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինըդատապարտում է այսօրինակ (Թեհրանի հայոց թեմիԹեմական խորհրդի կողմից կիրառվող–Ա.) պահվածքը, որով փորձվում էարհեստական շփոթ առաջացնել եւայսկերպ լարվածություն առաջ բերել ներեկեղեցականեւ հանրային կյանքում: Հարկ է, որթեմական կառույցների պատասխանատուները եւ իրանականլրատվամիջոցների ներկայացուցիչները վերապահ մնան նմանանընդունելի քայլերից եւ հարգենեկեղեցական սրբազան նվիրապետությունը»:
Ստորեւներկայացնում ենք ԹՀԹԹեմական խորհրդի ավելի քանվեցը տարիների ատենապետ, Պատգամավորական ժողովի նախկին անդամ, Իրան–Հայաստան առեւտրականպալատի հիմնադիր եւ նախագահ, Իրան–Հայաստան բարեկամությանմիության հիմնադիր եւ նախկիննախագահ, ազգային բարերար եւ«Յոյս» երկշաբաթաթերթի արտոնատեր պրն. ԼեւոնԱհարոնյանի դատապարտում–բողոքի բաց նամակըայս կապակցությամբ:
ԼԵՒՈՆ ԱՀԱՐՈՆԵԱՆԻ ԽՕՍՔԸ ԹԷԻՆՉՊԷՍ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻՄԻՋՈՑՈՎ ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԸ«ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅՈՒԹԵԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ» ԷՀՌՉԱԿՒՈՒՄ
«Տարեկանտասնեակ իրանահայեր իրենց զաւակներինմկրտելու համար տանում ենԷջմիածին, ոչ թէԱնթիլիաս, որ ընդհանրապէսչգիտեն ուր է»
Շնորհաւորումեւ ողջունում եմԹեհրանի եւ հիւսիսայինԻրանի հայ համայնքիթեմի առաջնորդին եւԹեմական խորհրդին, որ իրենցթոյլ են տւել«աշխարհի հայ ժողովրդի» համար կաթողիկոս նշանակել: Բայցթէ այս քանդիչու վնասակար թոյլտւութիւնըո՞ր կազմակերպութիւնից կամկրօնական հաստատութիւնից են ստացելնրանք, դա մեզյայտնի չէ: ՄերԹեմական խորհուրդը ժողովրդի դրամովմեծ ցուցատախտակ էպատրաստել ու փակցրելեկեղեցու մուտքին, որտեղ իրենցկարծիքով ճարպկօրէն դասաւորած նախադասութեամբբարի գալուստ ենմաղթել Արամ Ա. կաթողիկոսին` որպէս «աշխարհի բոլոր հայութեան» կրօնական ղեկավար, եւ անտեսել ենհայ ժողովրդի կրօնականամենաբար–ձըր տիտղոսըկրող՝ Ամենայն Հայոց կաթողիկոսինու «աշխարհի հայժողովրդի» Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, եւ Կիլիկիոյվեհափառին նստեցրել այդ սուրբգահի վրայ: Այլխօսքով, բարի գալուստ մաղթելուպատրւակով գեներալին նստեցրել ենթագաւորի գահին, անտեսելով ժողովրդիկարծիքը:
– «ԴՈՒՔՈՐՏԵՂ ԷԻՔ, ԵՐԲ Ս. ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՎԱՆՔԸ ՆՈՐ ՋՈՒՂԱՅՈՒՄԵՒ 12 ԱՅԼ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԿԱՌՈՒՑՒԵՑԻՆ… ԴՈՒՔ ԸՆԴԱՄԵՆԸ 60 ՏԱՐԻԷ, ՈՐ ԵԿԵԼԷՔ ԱՅՍ ԵՐԿԻՐԸԵՒ ՄԻ ՄՈՌԱՑԷՔՁԵՐ ԳԱԼԸ ՈՉԹԷ ԺՈՂՈՎՐԴԻ ՑԱՆԿՈՒԹԵԱՄԲԷ ԵՂԵԼ, ԱՅԼԺԱՄԱՆԱԿԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎԵՒ ՇԱՀԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆԿԱՌՈՅՑԻ՝ «ՍԱՎԱՔ»-Ի ՈՐՈՇՈՒՄՈՎ»:
Սիրելիսրբազան հայր, Արամ կաթողիկոսինայսպիսի ներկայացնելը բոլորովին ճիշտ չէեւ ո‘չէլ Թեմական խորհրդինվայել է, որայդ կերպ պարսկերէնսխալներ կատարի: Մի հոգեւորպետի այնպէս պիտիներկայցնել, ինչպէս որ կայ` իր ճիշտ պաշտօնովեւ ո‘չթէ նրա շրջապատընրան ոչ ճիշտպաշտօն տայ: Յարգելի առաջնորդ, Ձեր հագած զգեստըհամերաշխութեան, սիրոյ, հաւատքի ուժողովրդասիրութեան խորհրդանիշ է, ոչթէ համայնքը երկպառակտելուեւ տագնապի մատնելու:
– «ԴՈՒՔԵԹԷ ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻՎԱՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ 350-ԱՄԵԱԿԻ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԵԱՆ ԱՌԻԹՈՎԳԱՐԵԳԻՆ ՎԵՀԱՓԱՌԻՆ՝ ԻՍԿԱԿԱՆ ԱՄԵՆԱՅՆՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ՀՐԱՎԻՐԷԻՔ ՆՈՐ ՋՈՒՂԱ, ԱՅՆ ՀՈԳԵՒՈՐ ՂԵԿԱՎԱՐԻՆ, ՈՐ ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻՅՈՒՇԱԿՈԹՈՂՆԵՐԸ ԿԱՌՈՒՑՈՂՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՈՐԴՆ Է, ՁԵՐՊԱՏԻՒՆ ՈՒ ՅԱՐԳԱՆՔԸՀԱՐԻՒՐ ԱՆԳԱՄ ԱՒԵԼԻ ԿԲԱՐՁՆԱՆԱՐԵՒ ՆՈՅՆՊԷՍ ԷԼԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆԸ»:
Եթէ Արամ Ա. կաթողիկոսըցանկութիւն ունի ամենայն հայոցկաթողիկոս դառնալ, դրա ճամբանմիայն Էջմիածնից է անցնում, ոչ թէ ԹեհրանիԹեմական խորհըրդից: Յարգարժան առաջնորդ, ի՞նչ նպատակով էքայս կարգի հակաժողովրդականքայլերի դիմում: Եթէ ձերդրդապատճառը անձնական է, Դուքարդէն թեմի արքեպիսկոպոս առաջնորդէք, իսկ եթէքաղաքական է, դաչպիտի կատարւի մի պարզու յայտնի իրականութիւններիանտեսմամբ: Եթէ իրանահայժողովուրդը Ձեզ յարգումէ, յարգում էորպէս մի հայկրօնապետ, ոչ թէԿիլիկիայից նշանակւած առաջնորդ. դաիրանահայութիւնը ցոյց տւեց Արտակսրբազանի թաղման օրը: ԵթէՁեր այդ ցուցատախտակիսխալ գրութիւնը նշանակումէ, որ Դուքմեր հայ ժողովրդիկրօնական հաւատալիքներն ու իրպատմական կրօնի կենտրոնը մատաղացուոչխարի նման մատաղ էքանում, որ Արամվեհափառին կեղծ կերպով Ամենայնհայոց վեհափառ դարձնէք. միմոռացէք, որ գնդակինչափից աւել օդ փչելով, ներսի օդն աւելիէ շատանում եւկարող է միանգամիցպայթել: Վստահաբար այս կարգիցուցատախտակ պատրաստելն առանց Ձերթոյլտւութեան չի կարողլինել. իսկ եթէթոյլ էք տալիսԹեմական խորհուրդն այսպիսի միցուցատախտակ փակցնի մեր եկեղեցու՝առաջնորդարանի դռանը, այդպիսով նաժողովուրդի մօտ կըներկայանայ որպէս ճշմարտութիւնը խեղաթիւրողեւ պաշտօնական հանգամանքներնանտեսող մի խորհուրդ: Ի՞նչու էք թոյլ տալիսԹեմական խորհուրդն այդպիսի միցուցատախտակ փակցնի մեր եկեղեցու՝առաջնորդարանի մուտքին եւ այդկերպով ժողովուրդի մօտ անազնիւու կեղծ պաշտօնկրող միխորհուրդ ներկայանայ: Ինչու՞ էք ժողուրդիցանկութիւնից ու սիրուցհեռու մնում, ու անտեսում իրանահայժողովրդի 99%-ին, որընդհանրապէս Անթիլիաս չի ճանաչում: Դրա մի փոքրիկփաստն այն է, որ տարեկան տասնեակիրանահայեր իրենց զաւակներին մկրտելուհամար տանում են Էջմիածինեւ ոչ թէԱնթիլիաս, որ ընդհանրապէսչգիտեն ուր է: Դուք կարծում էքայդ կարգի յայտարարութիւններովԱրամ վեհափառին մեծարո՞ւմէք: Բայց արդեօ՞քնա կարիք ունիայդ կարգի տիտղոսների: Եթէ պատասխանը դրականէ, դա մերազգի համար միողբերգութիւն է:
Մի մոռացէք, երբ միանձնաւորութեան շինծու կերպով չունեցածպաշտօն են ընծայում, դա նշանակում է, որ նա իրականումարժանի չի եղելեւ չի կարողացելայդ պաշտօնը վաստակել:Դուք ինչպէ՞ս էքուզում Էջմիածինն իր պատմականանցեալով անտեսէք կամ Ձերսեփականութիւնը դարձնէք: Դուք որտե՞ղէիք, երբ Ս. Ամենափրկիչ վանքը Նոր Ջուղայումկառուցւեց: Գիտէ՞ք կան նաեւ12 ուրիշ եկեղեցիներ: Դրանց կառուցումը զարմանալիսուրբ աշխատանք էր, որովէջմիածինը կարողացաւ Շահ Աբասիբռնագաղթեցրած հայերին մինչեւ այսօրմուսուլման երկրում քրիստոնեայ պահել: Դուք ընդամէնը 60 տարիէ, որ եկելէք այս երկիրըեւ մի մոռացէքՁեր գալը ոչթէ ժողովրդի ցանկութեամբէ եղել, այլժամանակի քաղաքական խնդիրերի պատճառովեւ Շահի «Սաւաք»-ի որոշումով: Էջմիածինը տասնեակ կաթողիկոսներ էտւել իրանահայութեանը, որոնքթէ բարոյական եւթէ կրօնական տեսակէտիցթեւ ու թիկունքեն կանգնել նրան: Մինչդեռ, Դուք այս կատարածանճիշտ պաշտօնաբաշխումներով, Ձեր առաջնորդածհամայնքը քայքայելուց եւ Ձերու ազգային իշխանութեաննկատմամբ մի խորատելութիւն ստեղծելուց բացի, ուրիշարդիւնք չէք կարողստանալ: Իրանահայ ժողովուրդը համբերատարէ, բայց մտածէք, որ այս հանդարտժողովուրդը կարող է միօր թափւի առաջնորդարանիբակը եւ աղաղակի՝«մենք այս կարգիառաջնորդ չենք ուզում»: Դուք եթէ ՆորՋուղայի վանքի կառուցման 350-ամեակիտօնակատարութեան առիթով Գարեգին վեհափառին` իսկական Ամենայն Հայոց կաթողիկոսինհրաւիրէիք Նոր Ջուղա, այն հոգեւոր ղեկավարին, որ Նոր Ջուղայիյուշակոթողները կառուցողների ժառանգորդն է, Ձերպատիւն ու յարգանքըհարիւր անգամ աւելի կըբարձրանար եւ նոյնպէսէլ Արամ Ա. կաթողիկոսինը:
– «ԻՐԱՆԱՀԱՅԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ԺՈՂՈՎՈՒՐԴ Է, ԲԱՅՑ ՄՏԱԾԷՔ, ՈՐԱՅՍ ՀԱՆԴԱՐՏ ԺՈՂՈՎՈՒՐԴԸԿԱՐՈՂ Է ՄԻՕՐ ԹԱՓՒԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻԲԱԿԸ ԵՒ ԱՂԱՂԱԿԻ՝«ՄԵՆՔ ԱՅՍ ԿԱՐԳԻԱՌԱՋՆՈՐԴ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ»»:
Յարգարժանառաջնորդ,
Մի աշխատէք շեղել իրանահայերիհաւատքն ու պատմութիւնը: Դրա արդիւնքը համայնքիմէջ երկպառակտում եւտագնապ, ազգայինիշխանութեան համար գլխացաւանք ունրա հանդէպ անվստահութիւնստեղծելուց բացի, ուրիշ բանչի կարող լինել: Մի մոռացէք, որիրանահայութիւնը ուշիմ է եւնախանձախնդիր` իր համայնքայինիրաւունքների հարցում:
Լեւոն Ահարոնեան
«Յոյս» երկշաբաթաթերթ, հ. 180, 25.10.2014թ.
|
«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 04 նոյեմբերի 2014թ.:
|
Yorumlar kapatıldı.