İçeriğe geçmek için "Enter"a basın

Esme’de “Ermeni Soykırımı Dünya Basının Birinci Sayfalarında” Kitabın Sunumu

17 Ekim 2014, saat 12:00’de ESME konferaslar salonunda ESME müdürü Tarihi Bilimleri Doktoru, Ermeni Soykırımı’nın 100. yıldönümü faaliyetlerini koordine eden Devlet Komisyonu sekreteri Hayk Demoyan’ın yazmış olduğu “Ermeni Soykırımı Dünya Basının Birinci Sayfalarında” kitabın sunumu gerçekleştirilecek.

Kitap Ermenice ve İngilizce yazılmış. Kitabın yayımı “Ameria” grubun desteği ile gerçekleşmiş.
Sunum sırasında EC Cumhurbaşkalığının Genelkurmay Başkanı, Ermeni Soykırımı’nın 100. yıldönümü faaliyetlerini koordine eden Vigen Sargsyan açılış konuşması yapıcak, ardından “Ameria” grubun Geliştirme Direktörü Tigran Çırbaşyan ve Tarihi Bilimleri Doktoru Harutyun Marutyan ve kitabın yazarı Hayk Demoyan söz alacaklar.
Resimlerle donatılmış bu kitapta, XIX-XX yüzyıllarda yabancı basında yayınlanmış eşsiz maddeler toplanmış. Bu koleksiyon, dayma dünya basının odak noktasında bulunan insanlığa ve uygarlığa karşı Türklerin işlediği suçun gerçek tablosunu sunuyor. Kitap İngiliz, Fransız, Amerikan, İtalyan, Rus, Avusturyalı, Çek, Alman ve Norveçli basınlarından maddeler içermekte.
Ermenilere karşı Türklerin gerçekleştirdiği vahşeti kınayan bu yayınlar Ermeni Soykırımın gerçeğini kanıtlayan dolaylı delillerdir.
– See more at: http://www.genocide-museum.am/trk/16.10.2014-bookpresentation.php#sthash.j3q28eRe.dpuf
http://www.genocide-museum.am/eng/16.10.2014-bookpresentation.php
http://www.genocide-museum.am/arm/16.10.2014-bookpresentation.php
Հասարակություն
Հայկ Դեմոյանն իր հեղինակած գրքի առաջին երեք օրինակն ուղարկեց Թուրքիայի նախագահին, վարչապետին ու արտգործնախարարին
«Օսմանյան Թուրքիայի անձնագիրն է այս գիրքը»: Այսպիսի գնահատական տվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանն իր իսկ հեղինակած գրքին՝ «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին»:
Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
«Այս, ինչպես նաև նմանատիպ գրքերի առաջին երեք հասցեատերերը Թուրքիայի նախագահը, Թուրքիայի վարչապետը, Թուրքիայի արտաքին գործերի նախարարն են»,- ասաց Հայկ Դեմոյանը՝ համապատասխանաբար մակագրելով երեք գրքի վրա:
Նա նշեց, որ այս գրքերը կգնան նշված հասցեներով. «Մենք գիտենք ճանապարահը, ինչպես հասցել հասցեատերերին: Լավ կլինի, որ նրանք իրենց գրադարաններում տեղ ունենան մեր թանգարան-ինստիտուտի կողմից ուղարկված գրքերը հանգրվանելու համար»:
Հ. Դեմոյանն ասաց, որ գիրքը երկարատև հավաքչության արդյունք է. «Գաղափարը ծնվեց վեց տարի առաջ, այն հետևյալն էր՝ մամուլն օգտագործել՝ ներկայացնելով պատմական իրողությունը, պատմական իրողության անհերքելիությունը: Օրեցօր հարստանում էր իմ նյութը, մի կողմից տխրում էի՝ տեսնելով այդ ողբերգական դեպքերը, մյուս կողմից ուրախանում, որ այդ ամենը հավաքվում է մի տեղում»:
Պատկերազարդ այս հատորում ամփոփված են եզակի նյութեր` քաղված 19-20-րդ դարերի արտասահմանյան մամուլից: Հավաքածուն համոզիչ ներկայացնում է մարդկության և քաղաքակրթության դեմ թուրքական հանցագործությունների իրական պատկերը, որը մշտապես եղել է համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում: Գրքում ներառված են անգլիական, ֆրանսիական, ամերիկյան, իտալական, ռուսական, ավստրիական, չեխական, գերմանական և նորվեգական մամուլի նյութերը: Գիրքը պատրաստված է երկու լեզուներով` հայերենով և անգլերենով: Գրքի հրատարակությունը հնարավոր է դարձել «Ամերիա» ընկերությունների խմբի աջակցության շնորհիվ:
«Այս աշխատությունը ցույց է տալիս, որ աշխարհում հիմնականում տեղյակ են եղել հայ ժողովրդի դեմ կատարվող ոճրագործությանը ու ամեն պետություն արձագանքել է այն չափով, որքանով որ կարողացել է, համապատասխանել է տվյալ պետության շահերին»,- գրքի շնորհանդեսին նշեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը:
«Այն բոլոր մարդիկ, ովքեր ուզում են առերեսվել պատմության հետ, ունեն այդ հնարավորությունը, պարզապես պետք է թերթել այդ էջերը, այն էլ ոչ հայկական մամուլի, այլ միջազգային: Այս գիրքը կարևոր քայլ է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մեր նախապատրաստական աշխատանքներում»,- ընդգծեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը:
«Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանն էլ ասաց, որ այս գիրքը ցույց է տալիս, որ հայերի կողքին եղել են այլազգիներ, ովքեր ընդունել են հայերի ցավը որպես անձնական ցավ. «Սա մեր երախտագիտության խոսք է այն երկրներին, այն մարդկանց, ովքեր օգնել են հայերին: Մեր խմբի համար գիքի հրապարակմանն աջակցելը հուզումնալից, բովանդակային, պատվիր հարց է»:
Հ. Դեմոյանը նշեց, որ արդեն պատրաստ է գրքի ռուսերեն տարբերակը, շուտով կլինի նաև ֆրանսերենը. «Համաշխարհային մամուլի արձագանքները Հայոց ցեղասպանության թեմայի արդիականության, ինչպես նաև միջազգային հանրության շրջանում այդ խնդիրների մասին իրազեկվելու պահանջի խոսուն վկայություններն են»:

http://www.panorama.am/am/society/2014/10/17/h-demoyan/

Yorumlar kapatıldı.