Ինչպես հայտնի է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ II Մութաֆյանը 2008 թվականից ի վեր անբուժելի հիվանդությամբ է տառապում և անգիտակից վիճակում գտնվում է Սուրբ Փրկիչ հիվանդանոցում: Ահա անցած շաբաթ պատրիարք Մութաֆյանի առողջության համար հոկտեմբերի 9, 10 և 11-ին համընդհանուր ծոմի և աղոթքի եռօրյակ է հայտարարվել: Պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի նախաձեռնությամբ անցած շաբաթ օրը Սամաթիայի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում եպիսկոպոս Սահակ Մաշալյանը պատարագ է անցկացվել, որից հետո հոգևորականները այցելեն են պատրիարք Մութաֆյանի հիվանդասենյակ, որտեղ մյուռոն են քսել և աղոթել:
Հիվանդության առաջին օրերից պատրիարքի վիճակը անձամբ հսկող Սուրբ Փրկիչ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արդաշ Աքդաղ, խոսելով Մութաֆյանի ներկայիս դրության մասին, նշել է. «Բժիշկների գնահատմամբ` հիվանդության երևան գալուց հետո նման հիվանդները միջինում 10 տարի են կարողանում ապրել: Մութաֆյանի դեպքում եթե անսպասելի ոչ մի բան չպատահի նա դեռ ամենաքիչը 5 տարի էլ կապրի: Ցավոք, այս հիվանդության համար ետդարձի ճանապարհ չկա, այդ պատճառով էլ պատրիարքի գիտակցության գալը հնարավոր չէ»,-նշել է բժիշկ Աքդաղը: Վերջինս մի հետաքրքիր մանրամասնություն էլ է հայտնել: Պարզվում է` պատրիարք Մութաֆյանի հիվանդությունը հայտնաբերվել է դեռևս 2006 թվականին, սակայն Ստամբուլի հայ համայնքը այդ մասին իմացել է գրեթե 3 տարի անց: Հարց է ծագում, թե ով և ինչու է թաքցրել այդ տեղեկությունը:
Yorumlar kapatıldı.