İçeriğe geçmek için "Enter"a basın

Հրապարակվել է Նիցցայի դատարանի վճիռը, որով արգելվել է հանդես գալ Հայ Առաքելական Եկեղեցու անվան ներքո

Սեպտեմբեր 25-ին Նիցցայի դատարանը որոշում է կայացրել, ըստ որի Նիցցայի նախկին կրոնական ընկերակցությունը իրավունք չունի կոչվելու «Հայ Առաքելական Եկեղեցի»: Վերոնշյալ ընկերակցությունը իրավունք չունի Հայ Առաքելական Եկեղեցին ներկայացնելու, ինչպես նաև այդ անվան հետ աղերս ունեցող որևէ գործունեություն ծավալել, այդ թվում՝ այդ ընկերակցությանը արգելվում է որևէ ծիսակարգ կատարել:


Ըստ «Առավոտի» ստացած մամուլի հաղորդագրության՝ դատարանը ամբողջությամբ բավարարել է Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի Թեմի և Ալպ-Մարիտիմի, Վարի և Մոնակոյի Հայ Առաքալեկան Եկեղեցու Ծուխի համատեղ հայցը ընդդեմ Նիցցայի նախկին կրոնական ընկերակցության: 
Սա արդեն երկրորդ դատավարություն է, որ Նիցցայի նախկին կրոնական ընկերակցությունը տանուլ է տալիս: Առաջինը գրեթե մեկ տարի առաջ էր, որ այդ ընկերակցութունը դատական հայցով դիմել էր դատարան 2010 թվականից Նիցցայի ծուխի հոգևոր հովիվ Գրիգոր աբեղա Խաչատրյանի դեմ`հովվատնից հանելու համար: 

«Առավոտի» կողմից հիշեցնենք, որ նիցցահայ տրոհված համայնքում տարիներ շարունակ խայտառակ վիճակ էր. թուրքահայեր Սամսոն Օզարարատի եւ թուրքահայ Կիրկոր Աժդերհանյանի անմիջական մասնակցությամբ մի խումբ մարդիկ տիրացել էին հայ համայնքային իրականության որոշ լծակների, այդ թվում` տեղի հայկական դպրոցին (որտեղ, ի դեպ, դասավանդումը կատարվում է Թուրքիայում տպված այբենարաններով, այսինքն` «Դ» տառի տակ հայ մանուկները վայելում են թրքական դրոշը), ինչպես նաեւ եկեղեցուն: Նրանք հրաժարվում էին մաս կազմել Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսահայ թեմին, եւ գործը հասել էր ֆրանսիական դատարան: Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
© 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից

http://www.aravot.am/2014/09/30/501709/

Posted by: irma seropyan <irmaseropyan@yahoo.fr

Yorumlar kapatıldı.