Ըստ Taraf-ի` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Հայաստանի «Armedia» լրատվամիջոցն ու «Եվրոպայի ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը «100 տարի… իրական պատմություններ. ինձ փրկողը թուրք է» անունով մի ծրագիր է պատրաստել: Այս ծրագրի շրջանակներում Ցեղասպանությունից փրկվածների ժառանգների իրական պատմությունները կհավաքվեն մեկ գրքում: Այդ պատմությունները առաջինը կհրապարակվեն Taraf-ում: Ծրագրի շրջանակներում կարողացել են կապ հաստատել Ցեղասպանությունից փրկված 50 հայ ընտանիքի հետ: Նրանց պատմությունների առանձնահատկությունն այն է, որ պատմության գլխավոր «հերոսները» Ցեղասպանությունից ուղղակիորեն փրկվել են թուրքերի ձեռքով, կամ` նրանց օգնությամբ: 50 ընտանիքների հետ արված հարցազրույցները հոկտեմբեր ամսին կհրապարակվեն Հայաստանում, Թուրքիայում և Անգլիայում, նրանց պատմությունները կհրապարակվել հայերեն, անգլերեն և թուրքերեն լեզուներով, ինչպես նաև տեղի կունենա ցուցահանդես: Taraf-ը հրապատակել է ականատեսների ներկայացրած լուսանկարներով հարուստ գրքում տեղ գտած պատմություններից մի քանիսը…
Մեծ մայրս շատ գեղեցիկ պատմություններ էր պատմում իրենց կյանքի մասին: Ինչքան որ ես հասկացա` բարեկեցիկ կյանք, նույնիսկ տան մեջ սպասուհի և մեծ ունեցվածք են ունեցել, սակայն աքսորի ժամանակ շատ քիչ բան են կարողացել փրկել: Մեծ մայրս պատմում էր, թե ինչպես էր իրենց հարստությունները թաքցնում պատերի մեջ և միշտ հույսով էր, որ աքսորվածները մի օր ետ կվերադառնան: Նա ասում էր, որ իրենց թուրք հարևաններն են փրկել, եթե նրանք չլինեին, գուցե իրենք ևս ողջ չէին մնա: Աքսորի ժամանակ մի խումբ հայերի հետ գերի են ընկել: Բոլոր հայերին հավաքել են մի տեղ և կողպել դուռը: Զարմանալիորեն թուրքերը նրանց օգնության ձեռք են մեկնել: Այս թուրքերը, տեսել են գերի ընկած հայերի ճակատագիրը և ոչ միայն մեծ մորս, այլ այդ ամբողջ խմբին օգնել են փախչել գերությունից: Մեծ մայրս ասում էր, որ թուրք հարևանների հետ շատ լավ հարաբերություններ է ունեցել: Իրար կողք են ապրել և իրար նկատմամբ եղել ջերմ: Նա պատմում էր, որ աքսորի ենթարկված խմբի մեջ է եղել հայ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի մայրը…
էր, իսկ մեծ հորս անունը` Հարություն: Իրենց ապրած թաղամասը Դոդոզներ էին անվանում, այդ իսկ պատճառով իրենց ազգանունը ժամանակի ընթաքում դարձավ Դոդոզյան: Մայրս` Հայկանուշը, 1914 թվականին է ծնվել: Ցեղասպանության ժամանակ գյուղից գյուղ են աքսորվել: Աքսորված գյուղերից մեկում գյուղի իմամի 16-ամյա որդին է դանակարվել: Մեծ հորս անունն են տվել, իբր` նա է դանակահարել: Երբ գյուղացիները եկել են մեծ հորս ամբողջ ընտանիքին կոտորելու, գյուղի մեծահարուստներից համարվող, մեծ հորս թուրք հարևանը միջամտել և ասել է,-«Հարությունն այդ ժամանակ այստեղ էր» և նրանք կյանքը փրկել են: Աքսորից հետո նրանք հայտնվել են Հունաստանի Սալոնիկ քաղաքում: Մեծ հայրս պատմում էր, որ աքսորի ժամանակ ճանապարհն այնքան դժվար էր, որ մտածել են մորս մի ծառի տակ թողնել և այդպես շարունակել, սակայն որոշել են մինչև վերջ միասին շարունակել: Մայրս` Սաթենիկը, սովորել է Սալոնիկի սպրոցում, 1932 թվականին էլ ընտանիքով տեղափոխվել Հայաստան: Մայրս միշտ հիշում էր, որ թուրք հարևանն է իրեն մեծացրել: Իսկ հայրս գաղթել է սկզբում Հունաստան, հետո` Աթենք ու ապա` Հայաստան: Հայրս և մայրս Հայաստանում են ծանոթացել: «Փրկել են հորաքրոջս ընտանիքին և տարել Հայաստանի սահման» Համեստուհի Քենդիքյանի պատմությունը Ծնողներս ապրում էին Արևմտյան Հայաստանի Արաբկիր քաղաքում: Կոտորածի առաջին ալիքի ժամանակ, 1896 թվականին մեծ մորս աչքերի առաջ սպանել են Գևորգ հորեղբորս և կախել ծառից: Այդ դեպքից հետո նա ունեցել էր հոգեկան լուրջ խանգարումներ և երկար ժամանակ բուժում ստացել և մինչև մահ ստիպված եղել առնչվել նման հարցերի հետ: Այնուհետև տարել են մեծ հորս, երկու հորեղբայրներիս և նրանց բոլոր բարեկամներին: Այդ ժամանակ միայն մնացել է տարիքով փոքր հայրս` Գևորգը, ով ծնվել է 1904 թվականին և կրել սպանված եղբոր անունը: Մեծ մայրս պատմում էր, որ Ցեղասպանությունից հետո բոլոր արաբկիրցիները տեղափոխվեցին Հալեպ, այնուհետև` Բեյրութ: Հայրս պատմում էր իր թուրք ընկերների մասին, ովքեր օգնում էին իրենց նեղ օրերի ժամանակ: Շատ լավ հիշում եմ նրա ընկերներից մեկին` Մուսթաթեւիքին: Ասում էի` «Սա ի՞նչ անուն է», հայրս պատասխանում էր` «թուրքի անուն է»: Տիգրանուհի հորաքրոջս ամուսինը` Սարգիս Սուրյանը պատմում էր, որ տեղահանության ժամանակ նա զբաղվում էր երկաթագործությամբ` ձիու նալ պատրաստելով: Ցեղասպանությունից հետո 1924 թվականին իրենց նույնպես վերադարձել են Արաբկիր, այնուհետև արտագաղթել Հայաստան: Նրանց թուրքերն են օգնել փախչել: Հորաքրոջս ամուսինը հիշում էր, թե ինչպես իրենց թուրք ընկերները օգնում էին իրենց` ոսկեղենը լցնելով իրենց գրպանը, գորգերն ու ամբողջ ունեցվածքները իրենց ջորիներին կապելով` տանում մինչև Արևմտյան Հայաստանի սահմանը: Թուրքերը ասում էին` «Ոսկեղենը մեր վրա թող լինի: Հարձակման ժամանակ ձեզ կարող են կողոպտել, իսկ մեզ մոտ ավելի ապահով է»: Ահա այսպես են թուրքերը իրենց ճանապարհել մինչև սահման, հանձնել ոսկեղենն ու Հայաստան ուղարկել: Երևանում, կինոտան շենքի մոտակայքում մեծ տուն են գնել և ամբողջ գերդաստանով ապրել այնտեղ: Սեղան 14 անձով են նստել: Հորաքրոջս ամուսինը իրենց օգնող թուրքերին միշտ երախտագիտությամբ էր հիշում: Ասում էր` «Մեզ տեր էին կանգնում, թույլ չէին տալիս, որ մեր նկատմամբ ոտնձգություն լինի: Սակայն նրանց հետ մեկտեղ կային սպանողներ, կողոպտողներ, դաժան և անսիրտ մարդիկ»: Թարգմանությունը` Արազ Գայմագամյանի Վերադառնալ Թուրքերը մեծ մորս աչքերի առաջ սպանել են հորեղբորս և կախել ծառից. թուրքական Taraf-ը հրապարակեց 50 հայ ընտանիքի պատմությունները 14:27 07/29/14 Թուրքական Taraf-ը կհրապարակի Ցեղասպանությունից փրկված 50 հայ ընտանիքի պատմությունները 12:05 07/28/14
Yorumlar kapatıldı.