İçeriğe geçmek için "Enter"a basın

Ամառային դպրոց լրագրողների համար

«Ինչպես լուսաբանել Հայոց ցեղասպանության  թեման»  ամառային դպրոց լրագրողների

համար. «Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և  Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպություն, 2014 թ. հուլիսի 11-12-ին կազմակերպում են երկօրյա ամառային դպրոց լրագրողների համար: Ծրագրին կարող են մասնակցել առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ ունեցող ՀՀ, ԼՂՀ և Սփյուռքի լրագրողները: 


Ծրագրին մասնակցող լրագրողները դասընթացը սկսվելուց առաջ կստանան  համապատասխան գրականություն՝ նախապես ընթերցելու համար, իսկ ավարտին՝ մասնակցության վկայագիր:

          
Ամառային դպրոցի մասնակիցներից ընտրվելու են այն լրագրողները, որոնք սերտորեն համագործակցելու են ՀՑԹԻ-ի հետ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կազմակերպվող ծրագրերի լուսաբանման շրջանակներում:
Դասընթացի նպատակն է լրագրողներին հիմնարար գիտելիքներ հաղորդել Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ, պարզաբանել մի շարք բարդ և վիճահարույց հարցադրումներ, ուղենշել թուրքական ժխտողական քաղաքականության դեմ պայքարելու մեթոդները, ինչպես նաև նպաստել  լրագրողների միջոցով գիտնականների և հասարակության միջև կապի հաստատմանը: Մասնակցությունը դասընթացին թույլ կտա ստեղծել լրագրողական ցանց, որը, մասնագիտանալով այս թեմայով, կկարողանա ավելի արդյունավետ ստանալ և հայ ու միջազգային հանրությանը տրամադրել Հայոց ցեղասպանության հետ կապված գիտական իրադարձությունների նորությունները:
Ծրագիրն իրականացվում է  Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
 Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտ
Արտաքին  կապերի և լրատվության բաժին

Yorumlar kapatıldı.