Միջազգային հաստատություններին եւ միջազգային հանրությանը, Եվրամիության ղեկավարներին, Միջազգային հանրության համար մեծագույն հանցանքը եւ կարեւորագույն խնդիրը համարվել ու համարվում է մարդկության դեմ կատարված ոճռագործությունները, որոնք դրսեւորվում են ցեղասպանությունների տեսքով: Աշխարհում կան չլուծված բազմաթիվ մեծ ու փոքր խնդիրներ, դեռեւս չլուծված այդ խնդիրներից է քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը, որը 1915 -1921 թվականներին Օսմանյան թուրքերի կողմից կատարվեց հայության դեմ եւ որին զոհ գնաց ավելի քան 1,5 միլիոն հայ, հարյուր հազարավորներ տեղահանվեցին դեպի Սիրիայի անապատները, նույնքան էլ բռնի դավանափոխ եղան եւ ստիպված ընդունեցին իսլամ:
Թուրքերը թալանեցին ու տիրացան հազարամյակների ընթացքում հայ ժողովրդի ստեղծած նյութական եւ մշակութային հարստությանը եւ մինչեւ այսօր հայերի պապենական հայրենիքը բռնազավթված է մնում Օսմանյան թուրքերի իրավահաջորդը դարձած Թուրքիայի կողմից:
Ցեղասպանության նույն քաղաքականությունը մինչեւ այսօր էլ դեռ տարբեր մեթոդներով եւ շահարկումներով տեսանելի ու անտեսանելի եղանակներով շարունակվում է Թուրքիայի հանրապետության կողմից:
Օսմանյան կայսրութան փլուզումից հետո բազմաթիվ ժողովուրդներ ու ազգեր վերականգնեցին իրենց հայրենիքը եւ ստեղծեցին իրենց ազգային պետությունները, իսկ հայերին՝ աշխարհի քաղաքակրթության մեջ բերած իրենց հսկայական ներդրումներին հակառակ բաժին ընկավ ջարդերը, կոտորածները եւ ցեղասպանությունը: Կայսրության ենթակա բոլոր ժողովուրդները հույս ունեին որ կստեղծվի բոլոր ազգերից կազմված համազգային մի պետություն, որը կվերացնի անցյալի անարդարությունները եւ երկիրը կտանի դեպի առաջադիմություն եւ զարգացում, սակայն «Երիտթուրքերը» շարունակելով նույն օսմանյան կայսրության ոճրագործ քաղաքականությունը զենքի ու ցեղասպանությունների ուժով այդ իրավունքը վերապահեցին միայն իրենց եւ երկիրը ներառյալ Արեւմտահայաստանը հայտարարեցին Թուրքիա եւ նրա բնակչությունն էլ թուրքեր, միայն թուրքեր…
Թուրքիայի ներկայիս իշխանությունները այս բոլոր ճշմարտություններն ու պատմական իրողությունները անտեսելով վարում են ժխտողական քաղաքականություն՝ դրանով իսկ ապացուցելով որ նպատակները չեն փոխվել եւ որ ցեղասպանությունը շարունակվում է: Չմոռանանք որ ցեղասպանությունը ժխտելը ինքնըստինքյան համարվում է ցեղասպանության շարունակություն:
Մարդկության պատմության զարգացման զուգընթաց նաեւ զարգացել եւ առավել առարկայական եւ անհրաժեշտ են դարձել միջազգային օրենքների ու չափանիշների գիտակցությունը, ամրագրումը եւ կիրառումը: Աշխարհի զարգացած եւ հզոր տերությունները այսօր հաճախ եւ գրեթե ամեն օր են շեշտում միջազգային օրենքների անհապաղ կիրառման ու համամարդկային արժեքներին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը: Նշված արժեքները ներկա դարում այնքան համընդանուր, համամարդկային եւ համաշխարհային բնույթ եւ ընդունելություն են ստացել որ այս անժխտելի արժեքների եւ նպատակների իրագործման համար կամ նույն պատրվագով նույնիսկ հնարավոր է դառնում, որ միջազգային ուժային կենտրոններում երկրների եւ վարչակարգերի դեմ պատերազմի որոշումներ կայացվեն, ռեժիմներ տապալվեն… եւ նոր երկրներ կյանքի կոչվեն:
Հայոց ցեղասպանությունը դեռեւս համառորեն ժխտվում է Թուրքիայի կողմից եւ հսկայական միջոցներ են ծախսվում, քաղաքական անբարո որոշումներ են կայացվում, որպեսզի խուսափեն պատասխանատվությունից: Թուրքերը չգտնվեցին նույն բարձրության վրա ինչ գերմանացիները, –այդ ուղղությամբ նրանք նույնիսկ ամենափոքր քայլը չվերցրին: Հրեական հոլոքոստը գտավ իր լուծումը, Գերմանիան եւ աշխարհը ճանաչեց եւ հատուցում տվեց դրան, Հրեա ազգը ստացավ իր երկիրն ու հայրենիքը, իսկ հայության հազարամյակների հայրենիքը այսօր բռնագրավված է եւ դատարկ իր բնիկ ժողովրդից եւ դեռ ավելին պատմական Հայաստանից մնացած այսօրվա մի բուռ Հայաստանի Հանրապետությունը սեղմված է նույն թրքական երկու ցեղասպան պետությունների՝ Թուրքիայի եւ Ազրբեջանի միջեւ, որոնք սպառնում են կուլ տալ այդ փոքրիկ մնացորդը եւս:
Որն է միջազգային կենտրոնների եւ հասարակության պարտականությունը.
Հայոց գեղասպանությունը կատարվեց քաղաքակիրթ աշխարհի այսինքն Եվրոպայի աչքերի առջեւ, ցավոք նրանց թույլտվությամբ եւ մեղսակցությամբ: Հիտլերը այդպիսով իրավասու էր երբ Լեհաստանը բռնագրավելու նախաշեմին հայտարարում էր թե « ով է այսօր հիշում հայերի ցեղասպանությունը… »
Միջազգային հանրությունը եւ հաստատությունները հարկ է որ հավատարիմ մնան իրենց իսկ հռչակած արժեքներին ու հավատամքին: Հայոց ցեղասպանությունը ունի միայն ու միայմ միջազգային լուծում հիմնված անցյալի եւ գործող միջազգային օրենքների վրա: Տեղին է այստեղ կրկին անգամ հիշեցնել համաշխարհային առումով մեծագույն պայմանագրերից մեկի այսինքն ՍԵՎՐ–ի դաշնագրի մասին ուր հստակորեն նշված է հայերի նկատմամբ Թուրքիայի եւ միջազգային հանրության պարտավորությունները եւ փոխհատուցման հիմքերը:
Եվրոպայի Հայերի Համագումարը որպես եվրոպական ընտանիքում գործող հայկական համաեւրոպական կազմակերպություն հայոց ցեղասպանության 99-ամյակի առիթով հետամուտ է միջազգային հանրության ուշադրությունը սեւեռելու հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների վերացման խնդրին:
Վստահ ենք, որ աշխարհի բոլոր երկրներում կան միլիոնավոր մարդիկ, ովքեր արդարության եւ մարդու իրավունքների համար պայքարելու են մինչեւ վերջնական հաղթանակ: Միջազգային հանրությունից պահանջում ենք որ լսեն միլիոնավոր մարդկանց այդ արդարության կանչը:
Ականատես ենք, թե ինչպես Թուրքիայում եւս օր ըստ օրե աճում ու զարգանում են դեմոկրատ եւ ազատասեր ուժերը, ովքեր ցանկանում են սրբագրել իրենց անցյալի պատմությունը, վերացնել անցյալում առաջացրած վերքերը եւ հաշտ ու խաղաղ ապրել բոլորի հետ:
Մեր ակնկալիքն է, որ 99 երկար տարիներից հետո ցեղասպանության 100-ամյակի շեմին հայ ժողովրդի անսպառ ջանքերի եւ առաջադեմ մարդկության անմիջական աջակցության շնորհիվ՝ վերջապես միջազգային օրենքի եւ իրավունքի կիրառումը կդառնա իրականություն, կվերանան ցեղասպանության առաջացրած բոլոր հետեւանքները եւ հայ ժողովուրդը կստանա արդարացի համապատասխան փոխհատուցում:
Այսպիսով կվերականգնվի 100 երկար տարիների սպասված արդարությունը:
Դա կլինի մարդկության համար մեծագույն հաղթանակ:
Եվրոպայի Հայերի Համագումարի
գրասենյակ
նախագահ Կարո Հակոբյան
24 ապրիլ 2014
Ուփսալա – Շվեդիա
The Office of the Assembly of the Armenians in Europe, April 2014, Uppsala, Sweden.
Garo Hakopian, President
* Urgent Press Release *
To The Organizations of the International Community and Public Opinion, the Parliamentary Committees of the European Union;
The multiple manifestations of the most hateful crime against humanity – the historical fact of Genocide(s) still active in our world, constitutes by the reckoning of the International Community the greatest and gravest crime of all.
Many are the great and small unresolved problems facing mankind today. One of them, still remains as the heaviest burden on the human conscience, as the first genocide of the 20th century approaches its centenary next year of unbearable grief, inconsolable misery, unacceptable historical injustice in the context of sheer criminal barbarism and inhumanity – perpetrated by the Ottoman Turks (1915-21) against the Armenian nation, sacrificing/slaughtering over 1, 5 million Armenians … hundreds of thousands at a time were uprooted from their ancestral homes in Anatolia, forced onto death marches to the Syrian deserts (of Deir-El-Zor, part of the vast Ottoman Empire) thirsting and starving on the way … some were forced to convert to Islam; the Europeanized ‘civilized’ Young Turks plundered and looted the material and cultural wealth created by the ancient Armenians over thousands of years in their native lands, which today incredibly still remain occupied by the inheritors of the Ottoman Turks, the modern Turkish fascist State. The latter continues precisely the same policies of genocide visibly and invisibly in new forms and under new disguises.
After the collapse of the Ottoman Empire, many nations and peoples liberated their countries creating national states, except for the Armenians – the perversity of global war-weariness was such that, as if … punishment for the enormous contribution the Armenians had made to world civilization and cultures, slaughter, massacres and genocide fell to their lot…
The multi-ethnic peoples constituting the Ottoman Empire all were hoping that a new inclusive federative state would be created out of the skeletons of the Ottoman Empire, eliminating all past injustice and oppression, carrying the new Federation of multi-ethnic communities to progress, economic development, and national cultural freedoms, but the so-said Young Turks, continuing the same Ottoman policy of crimes against humanity preserved those national rights exclusively to themselves, by the sheer brutal force of arms and genocides, declared the ancient Armenian-Anatolian land-mass by a fanciful non-historical fantasized name – Turkey, their inhabitants ‘Turks’, and only Turks
The present rulers of Turkey, ignoring all the firm objective historical facts, conduct negative denialist policies, thus proving unequivocally before the very eyes of the international community that their aims have not altered – they have learnt nothing from history –
In tandem with the historical progress of human civilization, the objective knowledge, affirmation and application of international law and standards of behaviour have become more urgent, necessary and vital. The civilized and powerful governments of the world, frequently nowadays, and almost every day stress emphatically the need to practice international law that is faithful to humanitarian values. The latter have acquired such international prestige and universal acceptance in our own times, that for the sake of their realization, occasionally even unfortunately misused and abused by global dark forces, it has become possible to serve as casus belli, producing secret deals for warmongering and regime-change, re-drawing maps, even inventing new countries with fresh boundaries.
The genocide of the Armenians is still being stubbornly negated by the Turkish State – massive depositions and monetary resources (government bribes to individuals and arms manufacturing companies) are being wasted, totally immoral political decisions are taken daily, to escape responsibility and liability in the destruction of international policy obligations. The Turks could not achieve – they did not even attempt to do so – the moral heights of the German people. The Jewish Holocaust did find its resolution though – Germany, and the whole world acknowledged the crime and compensated the Jewish survivors, and rightly so. The Jewish nation received back its country and historical fatherland, while the millennia old Armenia still remains today occupied, ‘conquered’, empty of its native nation!
Moreover, relative to the size of the American Presidential map of Armenia (known as the Wilsonian Armenia of 300,000 km2), the stamp-sized Republic of Armenia (a mere 30,000 km2) saved from genocidal extinction, today is squeezed between the same two genocidal states of Turkey and Azerbaijan, who lose no brotherly occasion in international diplomacy to shamelessly threaten their neighbour literally, intent on swallowing up the leftovers of their historical crime.
What is the humanitarian moral duty of international political centres and their co-workers?
The genocide of the Armenians was perpetrated before the eyes of the ‘civilized’ Europeans, unfortunately, to our great regret, even by their ‘permission’ and criminal partnership – the Turkish armies were under the overall command of the German High Command, which ultimately served no less than the Kaiser himself… Hitler, Evil incarnate, was thus absolutely right when he ordered his military commanders not to be bothered by their murderous conscience to annihilate the Poles mercilessly, when attacking Poland with all their German might, as “no-one in the world remembers the massacre of the Armenians”, which Hitler himself never forgot, having been an eyewitness-soldier during the first world war …
Today’s international public organizations must absolutely remain faithful to their own declared values and aims. The consequences of the genocide of the Armenians can only be resolved by solutions binding on the international community via the United Nations, based on past and presently active international laws. It is apposite to record here the factual memory of the Treaty of Sèvres, one of the most important achievements of unanimous international legality in any court of Law, whereby the moral duties, the legal liabilities and compensatory justice of the international community owed heavily to the Armenian people by the post-Ottoman modern Turks is very clearly defined and recorded in perpetuity.
The Assembly of the Armenians in Europe, as an NGO active in the family of the European Communities – a pan-European but also a world-wide organization – is determined, on the occasion of the 99th anniversary of the Young Turkish genocide, to finally focus the attention of the international public opinion on the overdue need of the genocide recognition its unequivocal condemnation, and commitment to remove its tragic consequences through necessary material and territorial compensations.
We know very well that in all the countries of the world there are millions of people determined to fight for Human Rights and justice for all, until a final victory. We demand of the International Public Opinion to finally hear and listen to the scream for Justice by the global millions.
We witness daily how even in Turkey itself the democratic and freedom-loving forces are evolving day-by-day, and blossoming into political movements that are determined to correct their historical criminal errors, wipe off the wounds they caused in the past, with the aim of living in harmony and peace with the children of the generation of their innocent victims decimated by the evil forces of the Ottoman tyranny.
Our expectation is that, after 99 very long years at the threshold of its centenary, as a direct result of the endless efforts of the Armenians all over the world, and in close and immediate co-operation with the progressive forces of mankind, the practical realization of the international law and Rights becomes at last manifest as a newly minted historical fact, causing the final removal of all criminal consequences of the murderous act against mankind, awarding the Armenian people accordingly a just compensation long overdue for a century! Thus, the ultimate justice fought for a hundred years shall rise up proudly as mankind’s greatest victory in modern history.
Hayastan Kentron [hayastankentron@yahoo.com]
Adress : (AAE) assembly of Armenian of Europe
Tel/Fax : +46-(18) 31 47 94 Registrerings nr. 802428-5747
Box. 25 106
75025 Uppsala, SWEDEN www.aaeurop.com
Yorumlar kapatıldı.