İçeriğe geçmek için "Enter"a basın

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայ Եկեղեցին դեմ է Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի հայցով ՄԻԵԴ վճռին.  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մտահոգությունն է արտահայտել 2013 թ. դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)` Դողու Փերինչեքի գործով ընդդեմ Շվեյցարիայի կայացրած անընդունելի վճռի առիթով:


Մայր Աթոռ Ս. Էջմիածին                     
Տեղեկատվական համակարգ                          
հեռ.: (374 10) 517 128
հեռապատճեն` (374 10) 517 301                               
Էլ-փոստ` mothersee@etchmiadzin.am
կայք` www.armenianchurch.org
Փետրվարի 18, 2014 թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հայ Եկեղեցին դեմ է
Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի հայցով ՄԻԵԴ վճռին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մտահոգությունն է արտահայտել 2013 թ. դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)` Դողու Փերինչեքի գործով ընդդեմ Շվեյցարիայի կայացրած անընդունելի վճռի առիթով:
Այս առնչությամբ Նորին Սրբությունը նամակ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դիդիեր Բուրխալտերին` հանուն Հայ Եկեղեցու և աշխարհասփյուռ հայ ժողովրդի ընդվզում հայտնելով ՄԻԵԴ վնասակար որոշման դեմ, որը սպառնալիք է ցեղասպանությունների պարագային արդարության վերականգնման և ազգերի միջև խաղաղության ու փոխադարձ հարգանքի հաստատման համար: Զորակցություն հայտնելով այս հարցում համընդհանուր ընդվզմանը` Վեհափառ Հայրապետը Շվեյցարիայի կառավարությանը` մասնավորապես Արդարադատության նախարարությանը, հորդորել է բողոքարկել այս որոշումը: Ամենայն Հայոց Հայրապետը կոչ է արել բարի կամքի տեր մարդկանց և պետություններին` այս առնչությամբ  իրենց կեցվածքն արտահայտելու  Ցեղասպանության մերժողականության դեմ` հանուն խտրականության ու անհանդուրժողականության վերացման և ընդդեմ մարդկության հանցագործությունների կանխման:
Այս կապակցությամբ Նորին Սրբությունը պաշտոնական գրություն է հղել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխավոր քարտուղար Վեր. դոկտ. Օլավ Թվայթին` հորդորելով Խորհրդի անդամ Եկեղեցիներին իրենց ձայնը բարձրացնել ընդդեմ աղետաբեր այս վճռի` ի պաշտպանություն Շվեյցարիայի, ինչպես նաև Կաթոլիկ Եկեղեցու Շվեյցարիայի եպիսկոպոսների ժողովի նախագահ Մոնսինյոր Մարկուս Բյուխելին:
###

Մայր Աթոռ Ս. Էջմիածին                                                                                                        Փետրուարի 18, 2014 թ.
Տեղեկատուական համակարգ                                                    
հեռ.: (374 10) 517 128
հեռապատճէն` (374 10) 517 301                                           
Էլ-փոստ` mothersee@etchmiadzin.am
կայք` www.armenianchurch.org


ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
Հայ Եկեղեցին դէմ է
Փէրինչէքն ընդդէմ Շուեյցարիայի հայցով ՄԻԵԴ վճռին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մտահոգութիւնն է արտայայտել 2013 թ. դեկտեմբերի 17-ին Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի (ՄԻԵԴ)` Դողու Փէրինչէքի գործով ընդդէմ Շուեյցարիայի կայացրած անընդունելի վճռի առիթով:
Այս առնչութեամբ Նորին Սրբութիւնը նամակ է յղել Շուեյցարիայի Համադաշնութեան նախագահ Դիդիեր Բուրխալտերին` յանուն Հայ Եկեղեցու եւ աշխարհասփիւռ հայ ժողովրդի ընդվզում յայտնելով ՄԻԵԴ վնասակար որոշման դէմ, որը սպառնալիք է ցեղասպանութիւնների պարագային արդարութեան վերականգնման եւ ազգերի միջեւ խաղաղութեան ու փոխադարձ յարգանքի հաստատման համար: Զօրակցութիւն յայտնելով այս հարցում համընդհանուր ընդվզմանը` Վեհափառ Հայրապետը Շուեյցարիայի կառավարութեանը` մասնաւորապէս Արդարադատութեան նախարարութեանը, յորդորել է բողոքարկել այս որոշումը: Ամենայն Հայոց Հայրապետը կոչ է արել բարի կամքի տէր մարդկանց եւ պետութիւններին` այս առնչութեամբ  իրենց կեցուածքն արտայայտելու  Ցեղասպանութեան մերժողականութեան դէմ` յանուն խտրականութեան ու անհանդուրժողականութեան վերացման եւ ընդդէմ մարդկութեան յանցագործութիւնների կանխման:
Այս կապակցութեամբ Նորին Սրբութիւնը պաշտօնական գրութիւն է յղել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխաւոր քարտուղար Վեր. դոկտ. Օլաւ Թուայթին` յորդորելով Խորհրդի անդամ Եկեղեցիներին իրենց ձայնը բարձրացնել ընդդէմ աղէտաբեր այս վճռի` ի պաշտպանութիւն Շուեյցարիայի, ինչպէս նաեւ Կաթոլիկ Եկեղեցու Շուեյցարիայի եպիսկոպոսների ժողովի նախագահ Մոնսինյոր Մարկուս Բիւխելին:
###

Մայր Աթոռ Ս. Էջմիածին                     
Տեղեկատվական համակարգ                                
հեռ.: (374 10) 517 128
հեռապատճեն` (374 10) 517 301                                           
Էլ-փոստ` mothersee@etchmiadzin.am
կայք` www.armenianchurch.օrg          Փետրվարի 18, 2014 թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հայ Եկեղեցին դեմ է
Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի հայցով ՄԻԵԴ վճռին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մտահոգությունն է արտահայտել 2013 թ. դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)` Դողու Փերինչեքի գործով ընդդեմ Շվեյցարիայի կայացրած անընդունելի վճռի առիթով:
Այս առնչությամբ Նորին Սրբությունը նամակ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դիդիեր Բուրխալտերին` հանուն Հայ Եկեղեցու և աշխարհասփյուռ հայ ժողովրդի ընդվզում հայտնելով ՄԻԵԴ վնասակար որոշման դեմ, որը սպառնալիք է ցեղասպանությունների պարագային արդարության վերականգնման և ազգերի միջև խաղաղության ու փոխադարձ հարգանքի հաստատման համար: Զորակցություն հայտնելով այս հարցում համընդհանուր ընդվզմանը` Վեհափառ Հայրապետը Շվեյցարիայի կառավարությանը` մասնավորապես Արդարադատության նախարարությանը, հորդորել է բողոքարկել այս որոշումը: Ամենայն Հայոց Հայրապետը կոչ է արել բարի կամքի տեր մարդկանց և պետություններին` այս առնչությամբ  իրենց կեցվածքն արտահայտելու  Ցեղասպանության մերժողականության դեմ` հանուն խտրականության ու անհանդուրժողականության վերացման և ընդդեմ մարդկության հանցագործությունների կանխման:
Այս կապակցությամբ Նորին Սրբությունը պաշտոնական գրություն է հղել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխավոր քարտուղար Վեր. դոկտ. Օլավ Թվայթին` հորդորելով Խորհրդի անդամ Եկեղեցիներին իրենց ձայնը բարձրացնել ընդդեմ աղետաբեր այս վճռի` ի պաշտպանություն Շվեյցարիայի, ինչպես նաև Կաթոլիկ Եկեղեցու Շվեյցարիայի եպիսկոպոսների ժողովի նախագահ Մոնսինյոր Մարկուս Բյուխելին:
###


Yorumlar kapatıldı.