Օգոստոսիերեքին Երուսաղեմի հայոց պատրիարքՆուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նամակ էհղել Ն. Ս. Օ.Տ. Տ. Ամենայն հայոց կաթողիկոս ԳարեգինԲ–ին, որտեղտարակուսանք է հայտնելՀայ առաքելական եկեղեցուՖրանսիայի թեմի առաջնորդ Նորվանարքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականի վերաբերյալԳերագույն հոգեւոր խորհրդի հաղորդագրությանկապակցությամբ:
Նուրհան արքեպիսկոպոսը նամակումնշում է, որժողովի որոշումն իր վրածանր եւ անհաճոտպավորություն է թողել. ինչպե՞ս կարելի է եկեղեցուիշխանավորին անտեսել հանուն միպարզ քահանայի: Երուսաղեմիհայոց պատրիարքը այնուհետեւ հավելումէ. «Եթէ չեմսխալիր, յառաջիկայ նոյեմբերին Նորվանսրբազանի առաջնորդական շրջանը կաւարտէր եւԳերագոյն հոգեւոր խորհուրդի պատկեր–անդամները կրնային այնատեն «ընդունիլ» իր հրաժարականը: Մի՞թէ Ձեր «Շինարար կաթողիկոսի» համբաւը իսկապէս կուզեք կարգալոյծհռչակւածներու շարքը երկարելու ջնջել»: Երուսաղեմի հայոց պատրիարքը նամակումգրում է նաեւ, թե տարիներ անցհամոզվել է,որՎեհափառ հայրապետին ավելիհետաքրքրում ենարտաքինն ու նյութականը: Հոգեւորականը նաեւ մտահոգություն էհայտնում, որ վախիեւ սպառնալիքի մթնոլորտումառողջ սերունդ չի կարողլինել, կտուժեն ժողովուրդն ումայր եկեղեցին, մինչդեռ, նրա ձեւակերպմամբ, ավելիկարիք կա մաքրակրոնեւ զարգացած եկեղեցականների, քանի գարշապար լիզողների: Նուրհան սրբազանը, իբրեւ բողոքինշան, կաթողիկոսին հղած նամակում հայտնելէ սեպտեմբերի 21-28-ըկայանալիք եպիսկոպոսական ժողովին իր՝ չմասնակցելումասին: Նամակի մանրամասները եւՄայր Աթոռի մեկնաբանությունները՝առաջիկայում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ամբողջականհոդվածը կարող եք կարդալայս հասցեով՝ http://www.aravot.am/2013/08/05/273654/
© 1998 – 2013 Առավոտ— Նորություններ Հայաստանից
Yorumlar kapatıldı.