On April 24, 2013, CivilNet.am will be on LIVE from 10am
Yerevan time (GMT+4) to 9:00 pm Yerevan time. During that time, part of the CivilNet team will offer live feed from various places in Istanbul where for several years, groups of Turks and Armenians have gathered to commemorate the Genocide and advocate recognition by the Turkish government. In Armenia, the government and political leadership will be at Tsitsernakaberd between 10 am and noon. During that time, and throughout the day, CivilNet will offer nearly two dozen interviews with genocide scholars, writers, journalists from the US, Germany, Israel, Canada, France, Spain, Lebanon, Italy, and elsewhere.
In Turkey, CivilNet will follow the series of meetings, conferences and demonstrations that will take place from April 22 to April 24. On April 24, there will be two major demonstrations and CivilNet will be there, with interviews on site.
The entire stream will be repeated beginning at 10 pm Yerevan time for viewers from North and South America and Europe. Please share this letter with your friends around the world. Most of the interviews will be conducted in English and thus accessible to a global audience.
For those in Armenia, during the day, beginning at 3 pm, Civilitas has joined with the Moscow Theater on Abovyan Street to offer a six hour marathon of films produced over the last 20 years on the very important topic of genocide awareness and recognition. Admission is free. Films are screened in their original language. They include Carla Garapedian’s THE SCREAMERS featuring System of a Down, Mehmet Binay’s WHISPERING MEMORIES, Theodore Bogosian’s THE ARMENIAN JOURNEY, and many others.
Join CivilNet on April 24 for a new and meaningful way to contemplate our recent history and our future.
Salpi Ghazarian
Director
Հարգելի բարեկամ,
Ապրիլի 24-ին երևանյան ժամանակով ժամը 10:00-20:00-ն ՍիվիլՆեթն ուղիղ հեռարձակմամբ կլինի եթերում: Այդ ընթացքում ՍիվիլՆեթի թիմի մի մասը կապահովի ուղիղ հեռարձակում Ստամբուլի տարբեր վայրերից, որտեղ արդեն մի քանի տարի է, ինչ թուրքերի և հայերի խմբերը հավաքվում են, որպեսզի հարգանքի տուրք մատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և հորդորեն թուրքական կառավարությանն ընդունել Ցեղասպանությունը:
Հայաստանումժամը 10:00-ից մինչև կեսօր կառավարության անդամներն ու քաղաքական ղեկավարները կլինեն Ծիծեռնակաբերդում: Այդ ընթացքում, ինչպես նաև ամբողջ օրը, ՍիվիլՆեթը Ձեր ուշադրությանը կառաջարկի մոտ 25 հարցազրույց գիտնականների, գրողների, լրագրողների հետ ԱՄՆ–ից, Գերմանիայից, Իսրայելից, Կանադայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Լիբանանից, Իտալիայից:
ԹուրքիայումՍիվիլՆեթը կհետևի մի շարք հանդիպումների, ասուլիսների և հանրահավաքների, որոնք տեղի կունենան ապրիլի 22-24-ը: Ապրիլի 24-ին նախատեսված է երկու խոշոր հանրահավաք, որոնց ընթացքում ՍիվիլՆեթը կաշխատի ուղիղ եթերում և Ձեր ուշադրությանը կառաջարկի հարցազրույցներ:
Օրվա ամբողջ եթերը կրկին կհեռարձակվի ժամը 20:00-ից հետո` Հյուսիսային և Հարավային Ամերիկաների և Եվրոպայի դիտողների համար: Խնդրում ենք տարածել այս նամակը Ձեր ընկերների մեջ: Հարցազրույցների մի մասը կվարվեն անգլերենով և հասանելի կլինեն միջազգային լսարանին:
Երևանում` Սիվիլիթաս հիմնադրամը նաև կազմակերպել է 6 ժամանոց կինոմարաթոն, որը կանցկացվի «Մոսկվա» կինոթատրոնում՝ ժամը 15:00-21:00-ն: Այս ընթացքում կցուցադրվեն վերջին 20 տարվա ընթացքում նկարահանված ֆիլմեր, որոնք անդրադառնում են ցեղասպանության մասին տեղեկատվությանն ու այն ճանաչելու կարևորագույն թեմային: Մուտքն անվճար է: Ֆիլմերը կցուցադրվեն բնօրինակի լեզվով: Դիտումների ցանկում ընդգրկված են Քարլա Կարապետյանի «Ճչացողները»` System of a Down խմբի մասնակցությամբ, Մեհմեթ Բինայի «Շշնջացող հուշերը», Թեոդոր Պողոսյանի «Հայկական ճանապարհորդությունը» և շատ ուրիշներ:
Միացե՛ք ՍիվիլՆեթին ապրիլի 24-ին` խորհելու մեր ոչ վաղ անցյալի պատմության ու ապագայի շուրջ:
Սիվիլիթաս Հիմնադրամ
Հյուսիսայինպողոտա 1, գրասենյակ 30
Երևան, Հայաստան
info@civilitasfoundation.org
http://www.civilitasfoundation.org
հեռ.` (+374 10) 500 119
ֆաքս` (+374 10) 500 112
Yorumlar kapatıldı.