İçeriğe geçmek için "Enter"a basın

Մութաֆյանն ու ատրճանակը պոլսահայ նկարչի գործերում (վիդեո)


Պոլսահայ նկարիչ Արեթ Գըջըրն այս օրերին շատ քիչ թվով մարդկանց է թույլատրում մտնել սենյակը, որտեղ ստեղծագործում է: Պատճառը նրա քաղաքական եւ հոգեւոր թեմատիկայով նկարների շարքն է` Պոլսո պատրիարք Մեսրոպ 2-րդ Մութաֆյանի հիվանդության մասին:

Մի քանի նկար արդեն պատրաստ է ցուցադրության, բայց շատերը դեռեւս անավարտ են: Թե որն է պատրիարք Մութաֆյանի հիվանդության թեմայով նկարելու նպատակը, Արեթը դեռեւս չի մանրամասնում` նշելով, որ մինչ ցուցադրությունը որեւէ մեկնաբանություն չի ուզում տալ: «Չնայած գործերը քաղաքական իմաստ կրում են, բայց ես ցանկացել եմ դրանք ազատել եկեղեցական եւ քաղաքական ընկալումներից: Պատրիարքի նկարները ներկայացնում եմ զուտ արվեստի տեսանկյունից, ուզում եմ մարդիկ այս գործերում արվեստը տեսնեն` որպես առաջնային իմաստ»,- ասում է Արեթը:
Երեւանից Ստամբուլ
Արեթ Գըջըրը Ստամբուլում հանդիպած միակ պոլսահայն էր, ում մեջ երեւանյան ապրելաձեւ նկատեցի: Մոտ մեկ տարի Լիոնի գեղարվեստի ակադեմիայում սովորելուց հետո նա մեկնել է Հայաստան եւ ընդունվել Երեւանի գեղարվեստի ակադեմիա։ Նկարիչն ամեն օր քայլում է Թաքսիմի շքեղ խանութների փողոցով եւ երբ հասնում է փոքրիկ խաչմերուկին, թեքում է ճանապարհն ու հպարտորեն մտնում հայկական ճարտարապետությամբ տարբերվող հսկա շենքում գտնվող իր արվեստանոցը:
Ի՞նչ կասեք Երեւանի գեղարվեստի ակադեմիայի կրթական մակարդակի մասին։
Այդ բուհ  րվեստի հետ կապ չունեցողները ծանոթի միջոցով անվճար են ընդունվում, իսկ իրապես արվեստագետները դուրս են մնում։ Կրթական մեթոդները եւս շատ հին են։ Զգում ես, որ ինչ-որ հիմնական բաներ սովորել ես, բայց ոչ այս դարաշրջանի համար։
Այսինքն` դասախոսներ չկա՞ն։
Կան, բայց զզվել են իրենց գործից։ Ավելի շատ գումար աշխատելու համար են այնտեղ՝ չհաշված մի քանի բացառությունները։ Ու զարմանալին նաեւ այն է, որ արվեստի համալսարանում թվում է՝ պետք է սովորի երիտասարդության ամենածայրահեղ խավը, բայց Երեւանի գեղարվեստի ակադեմիայում սովորում են ամենապահպանողականները։ Ազատ միտք ունեցող մարդիկ էլ փոքրամասնություն են։
Եթե համեմատեք Ստամբուլը, Լիոնը եւ Երեւանը զգացական մակարդակներում․․․
Լիոնը համեմատել չենք կարող, քանի որ այնտեղ ամբողջովին այլ ժամանակաշրջան է, իսկ  Ստամբուլում ժամանակակիցը փորձում են ունենալ, ներկայացնել։ Մեծ ֆինանսներ են ծախսում ժամանակակից արվեստի համար։


Ձեր նկարները թաքցված են այն սենյակում, որտեղ ստեղծագործում եք։ Ինչո՞ւ չեք ցուցադրում դրանք Ձեր իսկ արվեստանոցում։
Ինձ թվում է՝ ցուցադրելու ձեւեր կան, այսինքն ցուցադրել պետք է ցուցահանդեսների ժամանակ։ Բացի այդ, ցուցադրելու կեսն էլ հենց պահելն է, թաքցնելը։
Երեւանում մշակութային բազմազանությունը մեծ չէ, իսկ Ստամբուլում տարբեր ազգերի, կրոնների, նաեւ տարբեր մշակույթների կրող մարդկանց կարելի է հանդիպել։ Այդ բազմազանությունը ազդո՞ւմ է Ձեր ստեղծագործության վրա եւ ինչպես։
Ես այդ տեսակ բազմազանություն չեմ զգում։ Երեւի թե Ստամբուլում երկար տարիներ ապրելս է պատճառը, բայց մեծ բազմազանություն այստեղ չկա։ Նույնիսկ ենթամշակույթներ չկան արդեն, պատմությունից այդ ամենը ջնջված է։ Մի մշակույթ կա՝ թուրքական մշակույթն է։
Բացի նկարելը` նաեւ «Ակօս» թերթում ծաղրանկարներ եք անում: Այդ աշխատանքը բավարա՞ր է կենցաղային ծախսերը հոգալու համար:
Դե, ես միջին կենցաղային պայմաններում ապրող մարդ եմ: Այստեղ էլ, արվեստագետները լավ չեն ապրում:

Լուսանկարները` Սարո Բաղդասարյանի

Yorumlar kapatıldı.