İçeriğe geçmek için "Enter"a basın

Սիրիահայության ապագայի եւ իրավունքների մասին

Սիրիահայությանանվտանգության եւ ապագայիխնդրով պատասխանատվություն են կրումբոլոր այն ուժերը, որոնք կամ հրահրելեն սիրիական ճգնաժամը, կամ գործուն մասնակցությունունեն դրանում: Այդ ուժերնեն՝ ԱՄՆն, Եվրոմիությունը, Արաբական երկրներից ՍաուդյանԱրաբիան, Քաթարը…, ապա Թուրքիանեւ այնտեղ տեղակայվածսիրիական ընդդիմությունը:

Սիրիահայությանապագան չի կարողորոշվել ներգաղթի միջոցով, որովհետեւսիրիահայությունը շուրջ 90 տարի նրահամար չի ապրելու ստեղծագործել Սիրիայում, որ հիմա այդամենը թողնի ու տեղափոխվի, ներողություն՝ «տեղահանվի» այլ տեղ, որովհետեւ սիրիահայությունը նույնպես բազմաթիվ իրավունքներունի, ինչպիսիք ունեն Սիրիայիեւ տարածաշրջանի այլազգություններ, հավաքականություններ, փոքրամասնություններ, եւ կամփախստականներ: Որովհետեւ սիրիահայությունը պետքչէ, որ կիսիադրբեջանահայության ճակատագիրը, ում իրավունքներիմասին, թվում է, մոռացելեն անմիջական պատասխանատվությունկրող բոլոր կողմերը, այդ թվում՝ ադրբեջանականկողմը
Թյուրիմացություններիցեւ թյուրըմբռնումներից խուսափելուհամար ասենք, որ մենքկողմ ենք, որհամայն հայությունը ներգաղթի Հայաստան: Սաամենայն լրջությամբ ենք ասում: Բայց հիմա խոսենքայն հարցերի մասին, որոնք եկել ու չոքելեն մեր դռանը:
Մենք անցնում ենք դարակազմիկերկու փորձություն ծրագրերի միջով:
Առաջինըդա 1985-ին սկիզբառած Գորբաչովյան պերեստրոյկանէր, որից հետոհայաթափվեց Ադրբեջանը, Արցախի հարակիցտարածքները, Վրաստանը, շարունակվում էհայաթափվել Հայաստանը, ՋավախքըԸնդհանուրհաշվով Կովկասյան տարածաշրջանից բռնագաղթելկամ արտագաղթել էշուրջ 2 – 2.5 միլիոն հայ:
Երկրորդը՝Արաբական գարունն է, որիառաջին թիրախն Իրաքն էր, երկրորդը Թունիսը, Եգիպտոսը, Լիբիանեւ այժմ Սիրիան: Ճիշտ է նկատելԻգոր Մուրադյանը, որամերիկացիները հեռանում են ՄիջինԱրեւլքից եւ նրանցհետ կհեռանան ՄիջինԱրեւելքի քրիստոնյաները (1):
Ուրեմնխնդիրը միայն Սիրիան չէեւ միայն սիրիահայությունըչէ, որ միզարկով, մի ներգաղթովսկսենք ու փակենքսպառնալիքների ու մարտահրավերներիլայն բացված երախները:
Առաջինխնդիրը սպառնալիքներն ու մարտահրավերներընախօրոք նկատելն էր եւդրանց համապատասխան դիմակայության ծրագրեր մշակելը: Մեծհաշվով դա չիարվել, բայց դա մեզչի վերաբերում, որովհետեւսպառնալիքներն ու մարտահրավերներըմենք նկատել ենքդեռեւս 2005 – 2006 թվականներից եւ մտածելդրանց դիմակայության ուղիների մասին:
Յոթ տարի շարունակ ահազանգելենք, եւ յոթտարվա ընթացքում կարելի էրյոթ եւ յոթանասունծրագիր մշակել, եւ որնամենակարեւորն է, ընթանալոչ թե իրադարձություններիպոչին կպած, այլ կանխագուշակելդրանց հնարավոր զարգացումներն ուհետեւանքները: Միջին Արեւելքի հայությանիրավունքների պաշտպանության իրավական քաղաքական մեխանիզմները, թեեւ, մշակված են եւցանկացած պահի դրանք կարողեն գործողության մեջդրվել:
Երկրորդխնդիրը հայության իրավունքները լիարժեքպաշտպանելու արվեստը սովորելու ուգործարկելու խնդիրն էր, որովհետեւինչ է նշանակումդիմել ՀՀ կառավարությանը, որ սիրիահայության ներգաղթկազմակերպի (2): Իսկ կառավարությունըեւ ՀՀ համապատասխանգերատեսչությունները մինչեւ հիմա ինչծրագրեր են մշակելսիրիահայության իրավունքները տեղում պաշտպանելու, ընդհանրապեստարածաշրջանում հայության իրավունքները պաշտպանելու, ընդհանրապես հայության բնական անօտարելիիրավունքներն աշխարհում պաշտպանելու հարցերում:
Ինչու, սիրիահայության իրավունքների պաշտպանության ճակատամարտն արդեն տանուլ էտրված, որ մնացելէ ներգաղթ կազմակերպելուհարցը: Ներգաղթ կազմակերպելն ամենադյուրինգործն է եւթշնամուն հաճո ամենաընդունելի տարբերակը, որովհետեւ նրա հեռահարծրագրերը հենց դրան ենմիտված, որ սիրիահայերին, իբրեւ թե գրկաբաց, ընդունեն հայրենիքում, որ նրանքտեղում չհարմարվելով՝ հեռանան Եվրոպա, ԱՄՆ, իսկ բռնագաղթի անմիջականպատասխանատուներից եւ ոչոք, եւ ոչմի տեսակ պատասխանատվությունչկրի: Այսինքն, «Դուք ցանկացաք, պարոնա՛յք, դուք արիք»: Որովհետեւպատասխանատվություն՝ նշանակում է իրավունքներիպաշտպանություն, անվտանգության ապահովում, նյութական ուֆինանսական ինչինչմիջոցներ, իսկ նրանքչեն ցանկանում դրանքծախսելհայերի վրա: Որովհետեւհայերը Կոսովոյի ալբանացիները չեն, որ սերբերի ուսերբական մշակույթի ցեղասպանություն իրականացնեն, բայց ճանաչվեն, որպեսէթնիկ զտումների ենթարկված հավաքականություն, եւ դեռ ՆԱՏՕի պաշտպանություննունենան:
Եթե փորձենք ամփոփել.
Առաջին. սիրիահայության ապագան հնարավոր էապահովել նրա իրավունքներիպաշտպանության միջոցով՝ տեղում: Զուգահեռ՝արծարծելով այն խնդիրը, որ սիրիահայությունը բնօրրանհայրենիքում ցեղասպանության ենթարկված ու բնօրրանհայրենիքից բռնագաղթված հավաքականություն է եւ, որ նա իրավունքունի վերադառնալու այնտեղ, հաստատելու իր անկախպետությունըայն վայրերում, որն առ այսօրբռնազավթված է եւորոնք վիլսոնյան իրավարար վճռովՀայաստանի մասն են:
Երկրորդ. Սիրիան տարածաշրջանի ժողովուրդների Սարդարապատն է, որտեղկամ նրանք ենհաղթում ու ապահովումեւ իրենց իրավունքներիլիակատար իրականացումը, եւ խաղաղստեղծագործական կենսագործունեությունը, եւ կամենթարկվում են դրսիթելադրանքներին ու սադրանքներին, մխրճվում քաոսի ու անիշխանությանհորձանուտը, ճանապարհ հարթելով վաղվաիրենց ստրկության: Ինչու Սիրիան, որովհետեւնրան հետեւելու էԻրանը, ԼիբանանըԻսկ դանշանակում է, որվաղը դիմելու եքկառավարությանը, որ իրանահայերի, լիբանանահայերիներգաղթ կազմակերպի:
Շատ չենք մանրամասնելու, որովհետեւնշված բոլոր կողմերն իրականումգիտեն իրենց անելիքները. վարձկաններըմահ ու ավեր, անկայունություն ու քաոսեն սփռելու, ազատները՝պաշտպանելու են խաղաղբնակչությունն ու երկիրնագրեսիայից, պաշտպանելու են ազատու անկախ ապրելուիրենց իրավունքը:
Վերջիններիգործը ոչ միայնարդար է, այլեւկարող է լինելհաղթական, չէ որդա է մատնանշումՍարդարապատի մեծ դասը:
«Ուխտ Արարատի», Հայաստանի ԱզատագրությանՀայ Գաղտնի Բանակիազատամարտիկների եւ նախկինքաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն
19.07.2012 թ.
Ծանոթագրություն
1.         «Խնդիրը խորանում էնրանով, որ անուղղելիէ դառնում Սիրիայի, Լիբանանի եւ Եգիպտոսիքաղաքական դրությունը, ինչը կանդրադառնա քրիստոնյաներիվիճակի վրա, որն առանցայդ էլ ծանրէ»: Իգոր Մուրադյան, Քրիստոնյաները կհեռանան ամերիկացիների հետ: Lragir.am, 12.07.2012: 
2.         «Սիրիահայերը հինգշաբթի առավոտյան նախատեսումեն երթով հասնելՀայաստանի կառավարության շենք, նամակ հանձնելկառավարությանը` պահանջելով պատշաճ կերպովկազմակերպել սիրիահայերի հայրենադարձությունը»: Նաիրա Բուլղադարյան, Պաշտպանությաննախարարի սպանությունը մտահոգել է սիրիահայերին: Azatutyun.am, 18.07.2012:

Yorumlar kapatıldı.