Ֆրանսիայի քաղաքացի, ազատամարտի մասնակից, քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը վաղը` հունիսի 9-ին ազատ կարձակվի։
Այս մասին այսօր` հունիսի 8-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից: «Վաղն ավարտվում է նրա պատժաժամկետը»,- նշեցին բաժնից:
Հիշեցնենք, որ Սարգիս Հացպանյանը ազատազրկման էր դատապարտվել` մեղավոր ճանաչվելով ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի երկրորդ մասի առաջին կետով, այն է` սուտ մատնություն, որը զուգորդվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ սուտ մեղադրանքով: Հացպանյանը մամուլում հայտարարել էր, որ իր հավաստի աղբյուրներով` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մահափորձ է նախապատրաստում Սերժ Սարգսյանի դեմ։
Նշենք, նաեւ, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը Հացպանյանին համարում է քաղբանտարկյալ։ Համաներումից հետո դեռեւս քաղբանտարկյալներից անազատության մեջ են միայն նա եւ Մուրադ Բոջոլյանը։ Բոջոլյանի պատժաժամկետը եւս լրանում է առաջիկա օրերին։
Լուրեր Հայաստանից – NEWS.am
Yorumlar kapatıldı.