ԹԱԹՈՒԼ հԱԿՈԲՅԱՆ, Ստամբուլ, Օգոստոսի 23
Ավանցի 48ևամյա Միքայելին Գում Գափու թաղամասում Միքա բաբա են կոչում։ Միքա բաբան երկու տարի կնոջ եւ կրտսեր որդու հետ բնակվում է Ստամբուլում, սովորել է թուրքերեն եւ նոր արհեստ։
Ստամբուլում, Թուրքիայի մյուս քաղաքներում հայաստանից հեռացածների թիվը 25և30 հազար է, որոնց մի մասը՝ ձախողակ, այս օտար երկրում շարունակում են ապրել ավելի վատ, քան հայրենիքում։
«Երեւանի կանաչապատ տարածքների խողովակների մի մասը ես եմ տեղադրել», ասում է Միքա բաբան եւ ավելացնում, որ երկար տարիներ եռակցող է եղել։
հիմա Միքա բաբան Գում Գափուի թաղման բյուրոներից մեկում, որի տնօրենը թրքախոս հայ է, դագաղագործ է եւ ամսական աշխատում է ավելի քան 150 դոլար։
«Չէ, միայն հայ մեռելների համար չեմ դագաղ պատրաստում։ Ստամբուլը մեծ քաղաք է, լինում են դժբախտ պատահարներ, եւ երբեմն անհրաժեշտություն է լինում քրիստոնյա վրացու, սեւամորթի համար դագաղ պատրաստել», ասում է նա։
Կրտսեր որդին՝ 18ևը չլրացած, օգնում է հորը։
«Երիտասարդ է ու մեռել է տեղափոխում։ Ամեն մեռելի համար վճարում են 100 մլն լիրա։ Չորս ընկերներով են տեղափոխում, յուրաքանչյուրին՝ 25 մլն, ինչը 20 դոլար չի կազմում։ Մենք այստեղ դժվարությամբ ենք ապրում։ Երբեմն ստիպված եմ լինում մեռել լողացնել», ասում է Միքա բաբան։
Ստամբուլի Յեշիլքյոյ թաղամասի Սբ. Ստեփանոս եկեղեցու Եղիա քահանա Քերմանջյանը հայաստանից ժամանողների հետ հանդիպելու հնարավորություններ շատ է ունենում։
«Անցյալ շաբաթ հայաստանից մի կին էր եկել, գործ էր ուզում։ Լացում էր, ողբում։ հայաստանից եկածներն այստեղ հայերի տներում մաքրության գործ են անում, հիվանդ են նայում», ասում է Եղիա քահանան։
Ստամբուլում 30ևից ավելի շեն եկեղեցի ունենք։ Ընդհանրապես, պոլսահայի կյանքում եկեղեցին առանձնահատուկ տեղ է գրավում։ Ու թեեւ պոլսահայության մեծ մասը թրքախոս է, պահպանում են հայ առաքելական եկեղեցու ավանդույթները։
հայաստանից եկած ու գործ փնտրող հայերի մշտական հավաքատեղին հայկական եկեղեցիների բակն է, ճիշտ է՝ նրանք ավելի շատ հավաքվում են աշխարհիկ հարցեր քննարկելու նպատակով։
Վանաձորցի մի հայ, որ չցանկացավ իր անունը հրապարակել թերթում, ասաց, որ Ստամբուլում գործ չունեցող հայաստանցիները յուրաքանչյուր դժվարության պահին հայհոյում են հայաստանին, միմյանց խաբում են, գողություն անում, կանանց մի մասը զբաղվում է մարմնավաճառությամբ։
«Լինում են դեպքեր, երբ հայաստանից եկած հայն այն տնից, որտեղ մաքրություն է անում, ծերերի խնամում, ինչևոր բաներ է գողանում։ Եղել են դեպքեր, երբ տնից տարել են ոսկեղենն ու հեռացել Թուրքիայի այլ քաղաք», ասաց վանաձորցին։
Եղիա քահանան ասում է, որ տներում ծառայող շատ հայեր կան, ովքեր հավատարիմ են, չեն գողանում, խաբում, վստահելի են։
Ծնունդով գյումրեցի, Արմավիրի հարս տիկին Ռոզան հայաստանում թողել է չորս երեխաներին եւ 14 թոռներին։ Նա 28 տարի աշխատել է մանկապարտեզում, իսկ այսօր Մարմարայի Քնալը կղզում՝ Նազար Բինաթլըի առանձնատանը խնամում է վերջինիս հիվանդ մորը։
Արդեն երկու տարի տկն Ռոզան Թուրքիայում է եւ, ինչպես շատ հայաստանցիներ, ովքեր գործ ունեն, չեն պատկերացնում, թե երբ կվերադառնան տուն՝ հայաստան։
«Կարոտում եմ», ասում է տկն Ռոզան։
Պրն Նազարը տկն Ռոզային ամսական վճարում է 200 դոլար, ինչն ամբողջությամբ տկն Ռոզան ուղարկում է Արմավիր՝ չորս երեխաներին ու 14 թոռներին։
հրաշալի է Քնալը կղզին՝ իր բալագույն առանձնատներով։ հրաշալի է Մարմարան, ծովափը ծեծող ծովը։
«Ուրախ ենք, որ հայաստանից եկած հայերն իրենց աշխատանքով հայաստանում ընտանիքներ են կերակրում։ Կուզենք, որ ժամ առաջ նրանք վերադառնան, նրանց մեծ մասը հայրենիքի կարոտով է ապրում», ասում է Ստամբուլում լույս տեսնող «Մարմարա» օրաթերթի խմբագիր Ռոբեր հատտեճյանը։
«հայաստանից եկած հայերի ներկայությունը մեր քաղաքում թե՛ մեր ուրախությունն է, թե՛ մեր տառապանքն է։ Ուրախ ենք տեսնելու աշխատասեր, ուսում ստացած մարդկանց, հոգ չէ, թե փոքրևինչ անփառունակ գործերի մեջ են՝ տներում կծառայեն։ Նրանք պահում են իրենց արժանապատվությունը, հայկականությունը, նույնիսկ՝ հայկական շունչ են բերում այն օջախներին, որտեղ հայ ինքնությունը նահանջել է։ Մեզ համար ցավալի է, երբ շփվում ենք ու տեսնում, որ երկու համալսարան ավարտածն այստեղ հիվանդների, ծերերի, մանուկների խնամք է տանում», ասում է հատտեճյանը։
Ստամբուլում լույս տեսնող մեկ այլ հայալեզու օրաթերթի՝ «Ժամանակի» խմբագիր Արա Գոչունյանը, շփվելով հայաստանից եկած հայերի հետ, փորձում է պոլսահայության եւ հայաստանցիների միջեւ նմանություններ գտնել եւ ոչ թե պատմել տարբերությունների մասին։
«շփվելով հայաստանից եկած հայերի հետ, կարող եմ ասել, որ լավ կյանքից չէ, որ եկել են այստեղ», Գոչունյանի կարծիքին համամիտ է ՍԾՏհևում հհ մշտական ներկայացուցիչ Արսեն Ավագյանը։
«Այս մարդիկ ունենում են հյուպատոսական խնդիրներ եւ ցանկանում են ¥նրանք, որոնց վիզայի ժամկետն է ավարտվել, անձնագիր են կորցրել¤ հայաստան վերադառնալ։ Բնականաբար, չենք կարողանում նրանց օգնել, քանի որ հայաստանն ու Թուրքիան չունեն դիվանագիտական հարաբերություններ։ հայաստանի շահերը ներկայացնում է Ստամբուլում ՌԴ հյուպատոսությունը։ Ինչ հնարավոր է, փորձում եմ օգնել, բայց մեծ օգնություն ցույց տալ չեմ կարող։ Փորձում եմ ցույց տալ ճանապարհները, որով կարող են լուծել իրենց խնդիրները», ասում է Ավագյանը։
Ռուսաստանում, Եվրոպայում, աշխարհի այլ վայրերում հանդիպած ձախողակ հայերից Թուրքիայում հաստատված հայաստանցի հայերն իրենց հոգեբանությամբ քիչ են տարբերվում։ Իրենց ձախորդությունների համար նրանք հայհոյում են հայաստանին, քանի որ հայրենիքում չեն կարողացել գտնել աշխատանք, հայրենիքում իրենց գոյությունը համարել են ավելորդ։
Yorumlar kapatıldı.