Ըմբշամարտիկ Արամ Մարգարյանը հայաստանի մարզական լրագրողների կողմից ճանաչվել է Տարվա լավագույն մարզիկ:
Եր¢անցի Մարգարյանն այդ պատվին է արժանացել հիմնականում սեպտեմբերին Թեհրանում կայացած Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի 36-րդ առաջնությունում իր ելույթների շնորհիվ:
Մարգարյանը, որը հանդես է գալիս 60 կգ քաշային կարգում, վերադարձավ առաջնությունից արծաթե մեդալով: Սակայն թուրք ըմբիշ հարուն Դոգանը, որը հաղթել էր Մարգարյանին եզրափակիչում, հետագայում՝ երբ նրա օրգանիզմում հայտնաբերվեցին արգելված նյութեր, որակազրկվեց, ¢ ոսկե մեդալը շնորհվեց Մարգարյանին:
հայաստանի տարվա լավագույն մարզիկի քվեարկության արդյունքներով երկրորդ ¢ երրորդ տեղերը գրավեցին շախմատիստներ Վլադիմիր հակոբյանը (20-րդը ՖԻԴԵ-ի աղյուսակում) ¢ Սմբատ Լպուտյանը (56-րդը ՖԻԴԵ-ի աղյուսակում)՝ երկուսն էլ Եր¢անից:
Այս երկու շախմատիստներն էլ մեծ ներդրում ունեցան անցյալ ամիս Սլովենիայի Բլեդ քաղաքում կայացած 35-րդ շախմատային օլիմպիադայում մեր թիմի հաջող ելույթում, որտեղ հայաստանի տղամարդկանց հավաքականը գրավեց երրորդ տեղը:
Չորրորդ տեղին արժանացավ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը, որը Բլեդում խաղում էր հայաստանի կանանց հավաքականի կազմում ¢ աշխարհում 40-րդն է:
Yorumlar kapatıldı.