İçeriğe geçmek için "Enter"a basın

Լեմկինի ինստիտուտը պատասխանել է Ադրբեջանի հայտարարությանը Միջազգային դատարանում

Լեմկինի ինստիտուտը պատասխանել է Ադրբեջանի հայտարարությանը Միջազգային դատարանում

                Ցեղասպանության կանխարգելմամբ զբաղվող Լեմկինի ինստիտուտն իր կարծիքն է հայտնել միջազգային դատարանում Ադրբեջանի արած հայտարարության վերաբերյալ՝ ընդգծելով Ադրբեջանի հայտարարությունների և գործնականում նրա գործողությունների միջև առկա հակասությունը:

Լեմկինի ինստիտուտի հայտարարության մեջ նշվում է, որ այն ժամանակ, երբ Ադրբեջանը շարունակում է Արցախում հայկական ժառանգության և ինքնության ոչնչացումը, Բաքուն միջազգային դատարանի առջև հայտարարում է, որ առաջարկում է հեշտացնել հակամարտության հետևանքով տեղահանված բոլոր փախստականների և տեղահանված անձանց վերադարձն իրենց տներ:
Լեմկինի ինստիտուտն ընդգծում է Ադրբեջանի հայտարարությունների և գործնականում նրա գործողությունների միջև առկա հակասությունը՝ մատնանշելով օկուպացված տարածքներում հայկական ժառանգության հետքերը ջնջելու ակտիվ գործողությունները:


https://verelq.am/hy/node/143555?fbclid=IwAR0t8iEv04vkXV1JKq5GRAe161Ca32BTQ6OBZDTZZkKe4lMssBIjPpLZFCc

Yorumlar kapatıldı.