İçeriğe geçmek için "Enter"a basın

Փաշինյանն ասել է՝ Ալիևը հողերն ուզում է, ասել ենք՝ չենք տալու, 10 օրից էլի գալու է. ոսկեպարցիներ (տեսանյութ)

Ոսկեպարցիները Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից շատ մանրամասներ չեն պատմում, բայց նշում են՝ հանդիպումն անցել է լարված մթնոլորտում:
168.am-ի հետ զրույցում այդ հանդիպմանը ներկա եղած ոսկեպարցիները մասնավորապես ասացին. «Նիկոլ Փաշինյանն ասել է՝ Ալիևը հողերն ուզում է, ասել ենք, որ չենք տալու»:
Պատերազմի մասին Նիկոլ Փաշինյանի միտքը ոսկեպարցիները թեև չեն բացառում, բայց նշում են՝ պայքարելու են, ու եթե պետք է, նաև կռվելու են։
Տավուշի ու Ղազախի սահմանի 4 գյուղերի հանձնման վտանգների մասին մեր զրուցակիցները մանրամասնեցին.
«Նոյեմբերյանի մարզն էլ դեպի Իջևան ճանապարհ չի ունենալու, Հայաստան-Վրաստան ճանապարհը կտրվում է, վսյո՛»:
Ոսկեպարցիները նշեցին՝ Նիկոլ Փաշինյանը խոստացել է 10 օրից վերադառնալ, երբ վերադառնա, գյուղացիները կլսեն նրան ու կներկայացնեն իրենց տեսակետը:
Հիշեցնենք՝ մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանը զգուշացրել էր, թե հնարավոր է՝ մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի, եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը։
Մանրամասները՝ տեսանյութում


https://168.am/2024/03/23/2015438.html?fbclid=IwAR1n1e2g7ZWv8erf98Wvn0_6mHBh7n-qz72XlP1yWc_-MaHNgck2nvjOYTE

Yorumlar kapatıldı.