İçeriğe geçmek için "Enter"a basın

Շամխորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցին կիսավեր է, գմբեթը՝ փլված. ինչ քայլեր են ձեռնարկվում եկեղեցին փրկելու համար (ֆոտո) 

Թբիլիսիի Շամխորեցոց Սուրբ Աստվածածին (կամ Կարմիր Ավետարան) եկեղեցին փլուզման եզրին է: Ինչ քայլեր են ձեռնարկվում եկեղեցին փրկելու համար: Այս թեմայի շուրջ NEWS.am-ը զրուցել է Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի հետ:

 Ի՞նչ քայլեր է ձեռնարկում Վրաստանի հայ համայնքը Շամխորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցին փրկելու համար:

Ներկայումս բարձրաձայնվել է Թբիլիսիի Շամխորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցու հարցը, որովհետև եկեղեցու հարակից տարածքում գտնվող մեքենաների ավտոկայանատեղիում տեղադրվել է պաստառ, որի համաձայն տարածքը վաճառվում է և նախատեսվում է կառուցվել բարձրահարկ հյուրանոց։ Դեռ մենք հայտարարություն ենք տարածել, որտեղ դիմել ենք   այն մարմիններին, ում պարտականության մեջ է մտնում այս հարցը, և արձագանքից ելնելով` վրաց հասարակության զգալի մասը, ճիշտ վերաբերմունք է ցուցաբերում պահանջելով այդ խնդրի լուծումը, նույնպես, մի քանի խոշոր լրատվամիջոցներ և ընդդիմադիր գործիչ դրական են արձագանքել։ Ձգտելու ենք, որ եկեղեցու վիճակի վերաբերյալ հարցը լայնածավալ հասանելի լինի, բայց նաև թույլ չենք տա, որ այդ հարցը քաղաքականացվի։

425288538_397927762624550_8078839835467450979_n.jpg (63 KB)

Ըստ իրավիճակի հնարավոր զարգացումների մենք ծրագրած ունենք համապատասխան գործողություններ։

Ինչո՞ւ է եկեղեցին հասել այս վիճակին։

Պատճառները այնքան շատ են, որ շատ խորանալու պարագայում կհայտնվեն բազում մեղավորներ, ինչը արդար է,  բայց ես մեծ խնդիրը տեսնում եմ, նաև թբիլիսահայության կազմակերպվածության մեջ։ 

Հասարակության մեջ տարբեր խոսակցություններ է տարածված եկեղեցու փլուզման պահով, բայց ըստ պաշտոնական տվյալների եկեղեցին ավերվել է 1989 թ.-ի ապրիլի 14-ին,  նախորդ օրվա Թբիլիսիում տեղի ունեցած 4 բալ ուժգնությամբ  երկրաշարժի։ Նաև 2016 թվականին, եկեղեցու արևելյան պատից հինգ մետր հեռավորության վրա մեկնարկել է բարձրահարկ հյուրանոցի շինարարությունը, որը եկեղեցու միակ կանգուն պատի հիմքն է վնասել։

Ներկայումս եկեղեցին կիսավեր է, իսկ գմբեթը՝ փլված։

425289633_397927745957885_6462013197938894708_n.jpg (101 KB)

Կարծում եմ, որ անկախ իր ծագումից, թե, որ ազգին է պատկանում եկեղեցին, քրիստոնեական երկրում ավերված վիճակում եկեղեցիներ չպետք է լինեն, որոնց քանակը բավականին շատ է, ինչպես մայրաքաղաք Թբիլիսիում, նույնպես էլ Վրաստանի այն վայրերում, որտեղ այսօր այլևս իրենց չեն նույնականացնում հայության հետ։

Ի՞նչ պատկան մարմինների եք դիմել այս հարցով, արդյոք Վրաստանում ՀՀ դեսպանությունը քայլեր ձեռնարկում է եկեղեցին պահպանելու հարցով:

Մեր հայտարարության մեջ մենք դիմել ենք Թբիլիսիի քաղաքապետարանին, քանի որ եկեղեցու հարակից տարածքում նախատեսվում է կառուցել բարձրահարկ  շինություն, ինչպես եկեղեցու արևելյան հատվածում  է կառուցվել շինություն, և անկախ նրանից, թե երբ և ինչ իրավունքով է վաճառվել տարածքը, քաղաքապետարանը չպետք է թույլ տա այդտեղ շինարարություն, որովհետև հակառակ դեպքում եկեղեցին կկորցնի իր ճարտարապետական արժեքը և հանրության համար վերջնականապես կդառնա անհասանելի, ինչը հիմք է տալիս մտածելու, որ այլևս ոչ կվերանորոգվի, ոչ էլ կվերադառնա իր տիրոջը։

425289623_397927522624574_4551263427448475423_n.jpg (100 KB)

Դիմել ենք, նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, Կրոնական հարցերով պետական գործակալությանը, Հայ Առաքելական ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդարանին և  Վրաստանի կառավարությանը, հույս ունենալով, որ վերջինը պատմամշակութային արժեքներին ճիշտ վերաբերմունք կցուցաբերի։

Ինչ վերաբերում է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը, ապա ես նրանց փոխարեն չեմ կարող պատասխանել։ Սակայն հույս ունեմ, որ հայկական մշակութային ժառանգության պահպանման տեսանկյունից քայլեր պետք է ձեռնարկենք բոլորս։

  Ինչպիսի՞ մշակութային արժեք է եկեղեցին իրենից ներկայացնում:

 Այն, որ եկեղեցին հիմնադրվել է 18-րդ դարում, արդեն ասում է իր արժեքների մասին, երբեմնի Թբիլիսիի ամենաբարձր եկեղեցին էր։

 2007 թվականին եկեղեցուն շնորհվել է մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ, որը պատմամշակութային արժեք է ինչպես հայության այնպես էլ Վրաստանի համար։

427871809_411635134646706_3927607190823211373_n.jpg (62 KB)
Նշենք, որ 2004 թ. Վիրահայոց թեմը դիմում է Վրաստանի կառավարությանը և պատկան կառույցներին՝ ցանկություն հայտնելով գոնե մասամբ եկեղեցու ավերակները ամրակայելու նպատակով նախ պարսպապատել եկեղեցին՝ հետագայում կից առաջնորդարան կառուցելու համար: Այս մտահղացումն էլ իսկույն ևեթ կանխվում է, քանի որ նույն թվականին, առաջնորդարանին հարմար տեղում հիմնվում և արագորեն կառուցվում է վրացական միջնակարգ դպրոց՝ «Մոմավալի» (Ապագա) անվամբ: 

2009 թվականին Վիրահայոց թեմը դիմում է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիին, ի թիվս այլ եկեղեցիների, Շամքորեցոնց Սբ Աստվածածին եկեղեցին ևս թեմին վերադարձնելու հարցով: Վիրահայոց թեմը եկեղեցատեղիները թեմին վերադարձնելու խնդրանքով Վրաստանի իշխանություններին է դիմել նաև 2012 թվականին, իսկ 2015 թվականին՝ Վրաստանի Մշակույթի նախարարությանը, Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությանը՝ վերջիններիս խնդրելով ներկայացնել եկեղեցիների իրավական գնահատման արդյունքները:

 2016 թ. դեկտեմբերից եկեղեցու հարևանությամբ սկսվել են շինարարական աշխատանքներ, փորվել է բազմաբնակարան մեծ շենքի հիմք, որն էլ վթարային իրավիճակ է ստեղծել եկեղեցու հետագա պահպանման համար:

https://news.am/arm/news/808087.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın