Սոչիում Ուրախների եւ հնարամիտների փառատոնի ժամանակ սպանվել է հումորիստ Ամիրան Գեւորգյանը։ Նա ծանր վնասվածքներ է ստացել «Ժեմչուժինա» հյուրանոցի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ։
«Ամիրան Գեւորգյանին սպանել են Սոչիում, КВН-ի փառատոնի ժամանակ»,- տեղեկացրել է Shot Թելեգրամ-ալիքը։ Այստեղ ավելացրել են, որ КВН-ի փառատոնի ժամանակ «Ժեմչուժինա» հյուրանոցի մոտ ծեծկռտուք է սկսվել, որի ընթացքում Գեւորգյանը ուժեղ հարված է ստացել գլխին։
Հումորիստի մոտ հայտնաբերվել է գանգուղեղային վնասվածք, ինչից հետո նա ընկել է կոմայի մեջ։ Երկու օր հետո նա մահացել է։ Նրա վրա կռվի մեջ հարձակվողի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Սոչիի КВН-ի փառատոնը ամենամյա միջոցառում է, որը հավաքում է ավելի քան 500 թիմերի ամբողջ երկրից, տեղեկացրել են Թելեգրամ-ալիքում։
İlk yorum yapan siz olun