İçeriğe geçmek için "Enter"a basın

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դեկտեմբերին կայցելի Կիպրոս

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դեկտեմբերին կայցելի Կիպրոս եւ կդառնա երկրորդ Պապը, ով երբեւէ այցելել է Արեւելյան Միջերկրականի կղզային պետություն, երեքշաբթի հայտարարել է Կիպրոսի պաշտոնական ներկայացուցիչը:

Պապի երկօրյա այցը տեղի կունենա դեկտեմբերի 2-3-ին. նա բանակցություններ կվարի Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսի հետ: Հռոմի պապի երթուղու մասին քիչ բան է հայտնի, հաղորդել է The Associated Press-ը:

Վատիկանի ներկայացուցիչ Մատեո Բրունին ոչ հաստատել, ոչ հերքել է ուղեւորության փաստը՝ հայտարարելով, որ այցի մանրամասների մասին խոսելը դեռ վաղ է:

Անաստասիադեսը Պապի այցի մասին հայտարարել է 2019 թվականին Վատիկան ուղեւորությունից հետո: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նախատեսում էր Կիպրոս մեկնել 2020 թվականին, սակայն համավարակի պատճառով հետաձգել էուղեւորությունը:

Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս 16-րդն առաջին Պապն էր, ով 2010 թվականին այցելել է Կիպրոս:

https://news.am/arm/news/660647.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın