İçeriğe geçmek için "Enter"a basın

Անշարժ գույքի գործարքներն ավելացել են

Հայաստանում անշարժ գույքի հետ կապված գործարքները 2021-ի հունիսին մայիսի համեմատ ավելացել են շուրջ 2 000-ով՝ կազմելով 18 070 գործարք։ Իսկ նախորդ տարվա հունիսի համամետ այս տարվա հունիսին անշարժ գույքի գործարքներն աճել են 3 673-ով։ Այդ մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի հունիս ամսվա շուկայի վերլուծությունից։

2021-ի հունիսին ամենից շատ կատարվել են օտարման գործարքներ, ապա՝ առաջնային գրանցումը, գրավադրումը, ժառանգությունը։ Ամենաշատ գործարքներն իրականացվել են Երևանում, իսկ ամենաքիչը՝ Վայոց ձորում։

Երևանում ամենաշատ գործարքները եղել են Կենտրոնում, Արաբկիրում ու Շենգավիթում։

Ինչ վերաբերում է հողերի հետ կապված գործարքների բաշխվածությանը, ապա ամենաշատ գործարքն իրականացվել է Կոտայքի, Արարատի ու Արմավիրի մարզերում, իսկ Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։


CIVILNET

Yorumlar kapatıldı.