İçeriğe geçmek için "Enter"a basın

ԱՄՆ-ն կշարունակի պահանջել հայ ռազմագերիների ու գերեվարվածների վերադարձը․ Ռիքեր

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հանդիպել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի և արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտնում է Հայաստանի Միացյալ Նահանգների դեսպանությունը։

Հանդիպումների ընթացքում ամերիկացի պաշտոնյան ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ամրապնդել գործընկերությունը Հայաստանի հետ՝ հիմնվելով ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա։

«Պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը գովեստով արտահայտվեց կարևորագույն բարեփոխումներում, այդ թվում՝ արդարադատության ոլորտում Հայաստանի ունեցած առաջընթացի վերաբերյալ և խրախուսեց, հայ ժողովրդի հավակնություններին համահունչ, անշեղորեն շարունակել բարեփոխումները ու պայքարը կոռուպցիայի դեմ։ Նա շեշտեց ընտրություններում հիմնարար ազատությունների հանդեպ հարգանքն ապահովելու և Հայաստանի 2018թ․ ընտրական նշաձողը պահպանելու կամ գերազանցելու կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Ֆիլիպ Ռիքերը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, պատրաստ է իր մասնակցությունն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային կարգավորման հարցում և կշարունակի պահանջել հայ ռազմագերիների ու գերեվարվածների վերադարձը։


CIVILNET

Yorumlar kapatıldı.