İçeriğe geçmek için "Enter"a basın

Այսօր կան մարդիկ և ուժեր, որոնք ուզում են Հայաստանում արյուն. Փաշինյան

Հայաստանը 5 ամիս գտնվում է հետպատերազմյան վիճակում և հետպատերազմյան հակադրության մեջ: Այդ մասին Արագածոտնի մարզ կատարած այցի ժամանակ ներկաներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի խոսքով ագրեսիվ ձևով կառավարությունը հարձակումների է ենթարկվել և շարունակում է ենթարկվել:

Փաշինյանը հավաքվածների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ծանր պատերազմից հետո 5 ամիս տևած այդ հակադրության մեջ «մեզ հաջողվել է խուսափել քաղաքացիական բախումներից»: «Դա աննախադեպ է», – ասաց նա՝ նկատելով, որ այսօր Հայաստանում կան ագրեսիվ ուժեր, և նրանք ամեն օրվա հետ իրենց ագրեսիվությունհը մեծացնում են: «Բայց մենք կարողացել ենք խուսափել քաղաքացիական բախումներից: Սա չափազանց մեծ ձեռքբերում է: Եվ պետք է արձանագրել, որ սա ժողովրդի ձեռքբերումն է», – ասա վարչապետը:

Նրա խոսքով, երկրում ստեղծվել է մի րավիճակ, որ նույնիսկ որոշ դատավորներ խրախուսում են այդ սպանությունների կոչերը: «Իրավապահ մարմինները ձերբակալում են, տանում են կալանավորելու, նրանք ասում են ոչինչ գնացեք, և շարունակեք ձեր առաքելությունը», – ասաց նա:

Փաշինյանը նաև պատասխանեց հարցին, թե ինչու մինչև հիմա Հայաստանում կան այդպիսի դատավորներ, «որովհետև շատ արդարացի և ճիշտ հարց է»:

«Ես հասկանում եմ, որ պետք է այս հարցին պատասխանենք և ինչն է պատճառը, որ նրանք դեռևս կան: Մենք մի շատ մեծ թերություն և մի շատ մեծ առավելություն ունենք: 2018 թվականին, երբ ձեր առջև կանգնել ենք և իրար հետ իրականացրել ենք հեղափոխություն, այն ժամանակ պարտավորություններ ենք ստանձնել: Մենք ասել ենք, որ պետական կառավարման համակարգում ջարդեր, վենդետաներ չեն լինելու: Մենք ասել ենք, որ յուրաքանչյուրն այս պրոցեսի մեջ ունենալու է իր հնարավորությունը, իր շանսը, և մենք սա ընկալել ենք որպես ձեր առաջ ստանձնած պարտավորություն և մենք հավատարիմ ենք մնացել այդ պարտավորությանը», – ասաց նա:

Ըստ Փաշինյանի, այսօր կան մարդիկ և ուժեր, որոնք ուզում են Հայաստանում արյուն: «Ուզում են, որ Երևանի, Արագածոտնի փողոցներում արյուն հեղվի, որովհետև այդ մարդիկ դեռևս չեն հագեցել հոկտեմբերի 27-ի արյունով, չեն հագեցել Մարտի 1-ի արյունով, չեն հագեցել տասնյակ քաղաքական սպանությունների արյունով», – ասաց նա:


https://verelq.am/hy/node/83415?fbclid=IwAR0IhDnaZ3AQ5o4YBw0fWtXGKE9bzia4pulo2CGSWSqoPhCSt8imuy3L9LI

Yorumlar kapatıldı.