İçeriğe geçmek için "Enter"a basın

Մարտահրավեր եմ նետում ըննդիմությանը՝ եկեք գնանք արտահերթ ընտրությունների․ Փաշինյանը՝ հրապարակում

Ժողովուրդը պետք է որոշի՝ ով լինի իշխանություն ու ով չլինի։ Ժողովրդի իշխանությունը ուզում են իր ձեռքից խլել ու մենք հավաքվել ենք ասելու, որ դա թույլ չենք տալու․ մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ելույթից հատվածներ՝ ստորև։

«Մարտի 1-ի գործով կան մեղադրյլանր, որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ ու, պիտի արձանագրեմ, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է։ Շատերը հարց են տալիս՝ ինչպես կարելի է բացահայտված համարել, եթե սպանությունները բացահայտված չեն։ Իմ անձնական կարծիքն այն է, որ սպանությունները, այն ֆոնը որում տեղի է ունեցել, բացահատված են։ Սպանություն կատարողները բացահայտված չեն, քանի որ Մարտի 1-ի իրադարձություներից հետո քննչական մարմինները դեպքի վայրից հավաքել են կրակված պարկուճները ու փոխարինել դրանք։ Այն ժամանակ իշխանությունը հոգ է տարել, որ սպանությունների պոտենցիալ ապացույցները անհետանան։ Ինչո՞ւ։ Այս հարցերի պատասխանները կստանանք դատաքննության փուլում, այդ պատճառով էլ ամեն ինչ արվում է այդ փուլը ձգձգելու համար»,- հայտարարեց Փաշինյանը։

«Ուզում եմ ասել առանց սեթևեթանքների՝ ԳՇ հայտարարությունը, այդ թվում 2008-ին իշխող շրջանակների կողմից զինվորականների վրա ազդեցություն գործելու արդյունք է։ Սա ոչ թե կռահում է, այլ հիմնավորված հանգամանք, այլոց շարքում այդ թվում Սերժ Սարգսյանն է իր ազդեցությունը օգտագործելով՝ փորձել նրանց դուրս բերել ժողովրդի ու պետության դեմ։ Այդ հայտարարությունը բացարձակ ապօրինի է, որովհետև ՀՀ սահմանադրությունը հստակ արձանագրում է՝ ՀՀ զինուժը քաղաքական հարցերում պահպանում է չեզոքություն ու ԳՇ-ն որդեգրել է ընդդիմադիր քաղաքական դիրքորոշում ու դրանով արդեն խախտել է բոլոր կանոնները, խախտել ՀՀ սահմանադրությունը։

Այսօր ձեզ հայտնի քաղաքական ուժերը փորձում են ԶՈՒ-ին դրդել, տանկերը հանել ժողովրդի դեմ, բայց դա տեղի չի ունենա, ընդհակառակը՝ ԳՇ հայտարարությունը անխուսափելի է դարձնում Օնիկ Գասպարյանի հեռացումը ԳՇ պետի պաշտոնից։ Այն ԳՇ պետը, որը անում է քաղաքական հայտարարություն, ընդ որում այդ հայտարարությունն անում է Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ականների դրդմամբ, ՀՀ-ն նման ԳՇ պետ չի կարող ունենալ։

Փառք Աստծո ԶՈՒ-ն ու Օնիկ Գասպարյանը կարմիր գծեր չեն հատել, ու ես հույս ունեմ՝ չեն էլ հատի, բայց Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա։ Կապ չունի՝ ով է ստորագրել, ով չի ստորագրել, բայց պրոցեսը կայացրել է Օնիկ Գասպարյանը՝ Սերժ Սարգսյանի դրդմամբ։ Ես ուզում եմ ուղիղ ասել՝ երբ որ իմ կողմից նշանակված ԳՇ պետը կատարում է մերժվածի հրամանները, դա ամենամեծ դավաճանությունն է։

Թուղթը, որ գեներալների ստորագրության համար դրվել է գեներալների համար, այդ առաջարկը արել է Օնիկ Գասպարանը։ Ստորագրելուց հետո հրապարակելու որոշումը ևս Օնիկ Գասպարյանն է կայացրել։ Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա, մյուսները պետք է վերադառնան իրենց ծառայությանը։ Որոշ շրջանականեր զինվորների ներշնչել են, թե բանակին դարձնում են քավության նոխազ, ներշնչել են, թե իշխանությունը ուզում է մեր զինվորականներին դատել, կալանավորել։ Սա արվում է 40, 50, 100 մարդու համոզել են, որ իրենց դատելու են։

Օնիկ ջան, դու մեծ սխալ ես թույլ տվել, դու կատարել ես ժողովրդի կողմից մերժված ու բոլոր հնարավոր տեղերում փայ մտած մեծ մերժվածի հրամանները։ Դա սպայի պատվի մեծ խաթարում է, մեծագույն նվաստացում։

Հիմա հանրապետության նախագահը պետք է կայացնի որոշում։ Ես հույս եմ հայտնում, որ Արմեն Սարգսյանը, լինելով բազմափորձ պետական գործիչ, կկայացնի այն որոշումը, որը բխում է ՀՀ ժողովրդի, պետության կայունության շահերից։ Ես ասեմ, որ նախագահը վատառողջ է, ես այցելել եմ նրան և ուզում եմ իմ անունից ու բոլորիս անունից առողջություն մաղթել։

2015 թվականի սահմանադրությունը, որը ուժի մեջ մտավ 2018 թվականին, այս ընթացքում ի ցույց դրեց բազմաթիվ թերություններ։ Մենք այսօր էլ տեսնում ենք, որ այդ սահմանադրությունը ցավոք բազմաթիվ ճգնաժամային հնարավորություններ ու ռիսկեր է ստեղծում ու ի վերջո պիտի դա խոստովանենք՝ մենք պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբեր ամսին համաժողվորդական հանրաքվեով ընդունենք նոր սահմանադրություն, և ի վերջո կիսանախագահական համակարգի անցնելը պիտի լինի հնարավոր տարբերակ։

Էդմոն Մարուքյանը հայտարարել է հետևյալը՝ ասել է, որ մենք դեռ էն ժամանակվանից արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջարկը արել ենք ընտրություններ չանելու համար։ Ես ուզում եմ այստեղից պաշտոնապես ասել հետևյալը՝ եթե խորհրդարանական ուժերը կընդւոնեն մեր՝ դեռևս հունվարին ձևակերպած առաջարկը, մենք ամենևին ձև չենք արել, մենք մեր խոսքի տերն ենք՝ այդ առաջարկն ընդունելու պարագայում կհամաձայնենք խորհրդարանական ընտրությունների, որովհետև մենք համոզված ենք՝ մեր ժողովուրդը նույն կերպ իր ազատ կամարտահայտումով կհաստատի օրինական իշխանություն։ Դե եկեք գնանք ընտրության, տեսնենք՝ ում հրաժարականն է պահանջում ժողովուրդը։

Դուք ինձ հասցրել եք վարչապետի կարգավիճակի և միայն դուք կարող եք ինձ հեռացնել»։


CIVILNET

Yorumlar kapatıldı.