İçeriğe geçmek için "Enter"a basın

«Ճշմարտությունը վերականգնված է». Կրեմլն արձագանքել է «Իսկանդերի» մասին Փաշինյանի խոսնակի հայտարարությանը

Կրեմլում բավարարված են Երևանից հնչող այն հայտարարություններով, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո եկել է այն եզրակացության, որ իրեն սխալ են զեկուցել «Իսկանդերների» մասին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Շատ կարևոր է, որ ճշմարտությունն այդ հարցում վերականգնված է», – ասել է Պեսկովը:

Անցյալ շաբաթ Նիկոլ Փաշինյանը «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ պատերազմի ժամանակ «Իսկանդերի» կիրառումից հետո այն ընդամենը 10 տոկոսով էր պայթել։ Հայտարարությունը քննադատության է արժանացել ռուսաստանյան քաղաքական և փորձագիտական շրջանակներում, իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ «պարոն Փաշինյանին, հավանաբար, մոլորեցրել են․ «Իսկանդերը» հակամարտության ժամանակ չի կիրառվել»։

Այսօր՝ մարտի 1-ին, վարչապետի մամուլի քարտուղարը հայտնեց, որ Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Իսկանդերի մասին հայտարարությունը և «առկա փաստերի ու տեղեկությունների համեմատության արդյունքում ՀՀ վարչապետը եկել է այն եզրակացության, որ տվյալ իրավիճակի վերաբերյալ իրեն սխալ է զեկուցվել»:


CIVILNET

Yorumlar kapatıldı.