İçeriğe geçmek için "Enter"a basın

Արցախը կորսվել է, կանգնած է Հայաստանի ինքնիշխանության խնդիրը․ Լիլիթ Գևորգյան

Լոնդոնի IHS Markit հետազոտական կենտրոնի ավագ վերլուծաբան Լիլիթ Գևորգյանի հետ Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրադրության, հետպատերազմյան հետևանքները հաղթահարելու մասին։ «Պարտված պետության ղեկավարը չի կարող մնալ մինչև հաջորդ ընտրություններ, որովհետև դա պարտության «նորմալացում» է»,- ասում է Գևորգյանը։ Նա նշում է, որ պատերազմի հետևանքով Հայաստանի Հանրապետության դե ֆակտո կարգավիճակը տարածաշրջանում փոխվել է․ Թուրքիան մեկնաբանություններ է անում Հայաստանի ներքաղաքական օրակարգի մասին, իսկ մերձկրեմլյան շրջանակները Հայաստանը համեմատում են Աբխազիայի հետ։


CIVILNET

Yorumlar kapatıldı.