İçeriğe geçmek için "Enter"a basın

Փաշինյանը Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է նախագահի որոշմանը՝ առարկություններով հետ ուղարկել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը։ Վարչապետի գրառումը՝ ստորև․

«Սիրելի հայրենակիցներ.

Հանրապետության նախագահը որոշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկել վարչապետի աշխատակազմ: Այս որոշումը ամենեւին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը:

Ես սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի:

Մնացածը՝ ինչպես նախօրեին պայմանավորվեցինք Հանրապետության հրապարակում»։


CIVILNET

Yorumlar kapatıldı.