İçeriğe geçmek için "Enter"a basın

Նախագահը ստացել է Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկությունը

ՀՀ նախագահն ստացել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ ՀՀ վարչապետի առաջարկությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմից՝ ավելացնելով, որ այս պահին այն ստորագրված չէ:

«Ֆեյսբուքի» իր էջում ուղիղ հեռարձակմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երեկ և այսօր ազատել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ու նրա տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարություն էր տարածել՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը։

Նիկոլ Փաշինյանը Գլխավոր շտաբի հայտարարությունը համարել էր ռազմական հեղաշրջման փորձ և իր կողմնակիցներին կոչ էր արել հավաքվել Հանրապետության հրապարակում։


CIVILNET

Yorumlar kapatıldı.