İçeriğe geçmek için "Enter"a basın

ՀՀԿ-ն հայտարարում է, որ «եկել է Հայաստանի եւ Արցախի ապագայի համար վճռական քայլերի ժամանակը»

ՀՀԿ Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որը ներկայացված է ստորև։

«Սիրելի հայրենակիցներ,

Կապիտուլյանտ իշխանությունները Հայաստանը կազմաքանդելու իրենց դավադիր ջանքերի շրջանակներում փորձում են հրահրել քաղաքացիական բախումներ։

Մեզ բոլորիս ազգային աղետի եզրին հասցրած ոհմակը սեփական իշխանությունը պահելու համար պատրաստ է նոր ստոր եւ դավաճան քայլերի։

Եկել է Հայաստանի եւ Արցախի ապագայի համար վճռական քայլերի ժամանակը։

Կոչ ենք անում.

❗️Մեր անդամներին եւ համակիրներին այսօր ժամը 15:00-ին հավաքվել Ազատության հրապարակում։

❗️Բոլոր հայրենասեր քաղաքացիներին ցուցաբերել բացարձակ զգոնություն եւ քաղաքացիական կամք՝ չտրվելով իշխանության սադրանքներին։

❗️Ուժային կառույցների ղեկավարներին եւ աշխատակիցներին չկատարել ազգակործան կապիտուլյանտի ապօրինի հրամանները եւ հանուն մեր պետության վաղվա օրվա լինել ժողովրդի կողքին»։


CIVILNET

Yorumlar kapatıldı.