İçeriğe geçmek için "Enter"a basın

«1000 պլյուս» հիմնադրամը հատուցել է 1 528 զոհված կամ վիրավոր զինծառայողի ընտանիքի

Իր հիմնադրումից ի վեր Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (1 000 պլյուս) հատուցել է 1 528 զոհված կամ վիրավոր զինծառայողի ընտանիքի, հատուցման ծավալը գերազանցել է 14 միլիարդ դրամը։ «Արմենպրես» լրատվական գործակալությունում ասուլիսի ընթացքում տեղեկացրեց հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։

«Վերջին պատերազմից հետո արդեն ունենք 1 111 ընտանիք, որոնց սպասարկում ենք։ Կատարել ենք շուրջ 12 միլիարդ դրամի հատուցումներ, քանի որ մեր պարտավորությունը 20 տարվա է, այս թիվն աճողական է»,- նշեց նա՝ ավելացնելով, որ ամեն շաբաթ այս թվերն ավելանում են։

Իր ստեղծման օրվանից մինչ այս պահը հիմնադրամին նվիրատվությունները կազմել են մոտ 9 միլիարդ դրամ՝ 60 երկրներից, այդ գումարից 7,5 միլիարդը ստացվել է պատերազմի մեկնարկից հետո։ Ավետիքյանը տեղեկացրեց, որ դրոշմանիշային վճարի բարձրացումը բացասաբար է ազդել նվիրատվությունների հոսքի վրա։


CIVILNET

Yorumlar kapatıldı.