İçeriğe geçmek için "Enter"a basın

Ադրբեջանը Քելբաջարին կապող նոր ավտոճանապարհ է կառուցելու

Ադրբեջանը Քելբաջարին (Քարվաճառ) կապող նոր ավտոճանապարհ է կառուցելու: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության ղեկավար Սալեհ Մամմադովը՝ նշելով, որ Իլհամ Ալիևի հրամանով պետք է կարճ ժամանակահատվածում բարեկարգվեն գրավյալ շրջաններ տանող բոլոր ճանապարհները:

Նոր ճանապարհը, որը անցնելու է Գյանջայով (Գանձակ) և Գյոյգյոլով, կառուցվելու է թուրքական ընկերության հետ համատեղ, աշխատանքները սկսվելու են մարտից:

Ադրբեջանցի պաշտոնյայի փոխանցմամբ՝ «բնակչության ապահով տարանցումը ապահովող» ճանապարհի նախագծման աշխատանքները տևել են շուրջ 2 ամիս:

Ներկայում ադրբեջանական կողմը Քելբաջարի հետ հաղորդակցությունն ապահովում է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Թարթառ-Մարտակերտ ճանապարհով: Մեկ ամիս առաջ մարտակերտցիները փակել էին Մարտակերտ-Վարդենիս ճանապարհը՝ բողոքելով, որ դրանից հայկական կողմը, ի տարբերություն ադրբեջանականի, չի կարողանում օգտվել:

Գեորգի Միրզաբեկյան


CIVILNET

Yorumlar kapatıldı.