İçeriğe geçmek için "Enter"a basın

Թուրքիան Ադրբեջանին մատակարարելու է SOM թևավոր հրթիռներ

Թուրքիան տեղական արտադրության առաջին SOM թևավոր հրթիռներն է մատակարարելու Ադրբեջանին. հայտնում է SavunmaSanayİst մասնագիտացված կայքը։

Փետրվարի 19-ին Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում ստորագրվել են տասից ավելի համաձայնագրեր, այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Համաձայնագրերից մեկը վերաբերում է Ադրբեջանի ռազմաօդային ուժերին թուրքական արտադրության SOM թևավոր հրթիռներ մատակարարելուն։

Թուրքական Savunma SanayiST կայքի փոխանցմամբ՝ հրթիռները չորս մետր երկարությամբ, 250+ կմ հեռահարությամբ և բարձր ճշգրտությամբ հրթիռներ են: Նախկինում SOM-B1 տեսակի թևավոր հրթիռը ցուցադրվել է 2018թ․ հունիսին Բաքվի զորահանդեսում:

Փետրվարի 18-19-ը Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի Թուրքիա կատարած աշխատանքային այցի ընթացքում կնքվել է տասից ավելի համաձայնագիր, որոնցից թվում է թուրքական Roketsan ընկերության SOM հրթիռների մատակարարումը Ադրբեջանի Զինված ուժերին:


CIVILNET

Yorumlar kapatıldı.