İçeriğe geçmek için "Enter"a basın

Վանա լճի ցամաքման հետևանքով ջրի երես են դուրս եկել խորտակված նավի մնացորդները

Տարիներ առաջ Վանա լճում խորտակված նավի մնացորդներն ի հայտ են եկել վերջերս նկատվող ցամաքման պատճառով։ Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը։

Աղբյուրի փոխանցմամբ, Վանի «Հարյուրերորդ տարի» համալսարանի Ջրային ռեսուրսների ֆակուլտետի դասախոս, դոկտոր Մուստաֆա Աքքուշը գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է, թե Վանա լճի ջրի մակարդակի իջեցման հետևանքով որոշ կառույցներ և իրեր են ջրի երես դուրս եկել, և խորտակված նավն էլ նման առարկաներից մեկն է։

Մուստաֆա Աքքուշը նավի վերաբերյալ նաև հայտնել է․ «Մուրադիյե գավառի Ունսելի թաղամասում ռուսների կողմից 3 հսկայական նավ էր կառուցվել։ Դրանցից մեկը՝ Աղթամար նավը, գտնվել էր։ Իսկ հենց վերջերս գտնված նավը նմանություն ունի Աղթամար նավի հետ։ Նախ նավը նկատել էին մեր սուզորդ ընկերները, ովքեր դեռ ջրի տակ հնարավորություն էին ունեցել լուսանկարել այն, իսկ ջրի մակարդակի իջեցման հետ մեկտեղ նավը ջրի երես դուրս եկավ»։

https://www.aa.com.tr/tr/turkiye/van-golunun-cekilmesiyle-batik-gemi-kalintilari-ortaya-cikti/2147674

Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net


Batı Ermenistan Ve Batı Ermenileri Sorunları Araştırma Merkezi

Yorumlar kapatıldı.