Փետրվարի 16-ին Ճապոնիայի կառավարությունը որոշել է օժանդակություն տրամարդել ղարաբաղյան պատերազմի արդյունքում ծագած մարդասիրական աղետից հետո՝ Հայաստանին հատկացնելով 3,6 մլն, Ադրբեջանին՝ 1,2 մլն դոլար։
Ըստ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության՝ օգնությունն ուղղվելու է կացարանների վերանորոգմանն ու բժշկական օգնությանը՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR), ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF), Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM), Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության (ICRC) միջոցով:
Հայաստան
Հայաստանին տրամադրվող օգնությունը նախատեսում է վեց հիվանդանոցների բուժանձնակազմի բժշկական տեխնիկական վերապատրաստում և բժշկական սարքավորումների տրամադրում
Երեք դպրոցում ձեռքերի լվացման հարմարությունների ստեղծում
Տարհանման երեք կետի վերանորոգում
Ձմեռելու համար մարդասիրական օգնության տրամադրում մոտ 4 000 մարդու
17 բուժհաստատությունների բժշկական վերազինում
15 դպրոցի վերանորոգում և կրթական նյութերի տրամադրում
Ադրբեջան
Մեկ հիմնական հիվանդանոցի բժշկական վերազինում
Մոտ 500 մարդու ապահովում մաքուր ջրով
Առաջին անհրաժեշտության պարագաների տրամադրում կացարանների վերանորոգման և ձմեռելու համար մոտ 6 400 մարդու
Պարենային օգնություն մոտ 8 000 մարդու
Yorumlar kapatıldı.