İçeriğe geçmek için "Enter"a basın

Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը զբաղեցնում էր Մովսես Հակոբյանը։ Նա 2020 թ․ նոյեմբերի 18-ին այդ պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել։

Ջալալ Հարությունյանը 44-օրյա պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 27-ին էր ազատվել պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Նրա պաշտոնանկությունը պայմանավորված էր վիրավորում ստանալու հանգամանքով։ ՊԲ հրամանատարի պաշտոնում Ջալալ Հարությունյանին փոխարինել էր Միքայել Արզումանյանը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով հոկտեմբերի 28-ին Ջալալ Հարությունյանին շնորհվել էր Արցախի հերոսի կոչում՝ հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար։


CIVILNET

Yorumlar kapatıldı.