İçeriğe geçmek için "Enter"a basın

Թուֆենկյան հիմնադրամն Արցախի գյուղերում

Թուֆենկյան հիմնադրամն Արցախում գործունեությունն սկսել է 2003-ին։ 44-օրյա պատերազմից հետո հիմնադրամը մարդասիրական օգնություն է ցուցաբերում Արցախի Մարտունու շրջանի Հերհեր, Ծովատեղ և Խերխան գյուղերի բնակիչներին։ Տրված սնունդը մեկ ամսվա համար է նախատեսված։

Բացի սննդի մատակարարումից՝ հիմնադրամը սկսել է վնասված տների վերանորոգման ծրագրի վրա աշխատել։ Ծովատեղ գյուղի մեկ ընտանիք արդեն կարող է վերադառնալ իրենց վերանորոգված տուն։ Հիմնադրամը հետագայում նախատեսում է զարգացման ծրագրեր իրականացնել։


CIVILNET

Yorumlar kapatıldı.