İçeriğe geçmek için "Enter"a basın

Մարսելում կրակել են «Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի ուղղությամբ

Կրակել են Մարսելի «Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի վրա: Այս մասին հայտնում  է «Հայերն այսօր» ֆեյսբուքյան էջը։

«Կրակել են Մարսելի «Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի վրա: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 24-ին՝ ժամը 18:40-ին:

«Սա հայկական ամենախորհրդանշական կենտրոններից մեկն է: Սրահում շաբաթական սովորում են ավելի քան 250 երեխա: Անհանգստությունս անսահման է: Վստահ եմ՝ կառավարությունը կերաշխավորի հետագա անվտանգ գործունեությունն ապահովելու համար: Մենք անկոտրում ենք», – «Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց «Աբովյան» վարժարանի նախագահ Կարեն Խուրշուդյանը:

Տեղի ունեցածից հետո ոստիկանությունը այցելել եւ ուսումնասիրել է դեպքի վայրը: Հրազենը կոտրել է երկրորդ հարկի պատուհանը, որտեղ դաշնամուրի դաս էր անցկացվում: Տուժածներ չկան:

Դեպքի առնչությամբ Մշակույթի կենտրոնի նախագահը բողոք է ներկայացրել ոստիկանություն:

Մշակույթի կենտրոնը Հայկական կազմակերպությունների համակարգման կենտրոնակայանն է: Արցախյան պատերազմի ժամանակ այն համակարգում էր Մարսելից եւ երկրի հարավից դեպի Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությունը:

Մինչեւ այս նմանօրինակ դեպքեր տեղի են ունեցել Բեռլինում, Սան Ֆրանցիսկոյում, Փարիզում եւ Դեսինում, երբ վանդալիզմի էր ենթարկվել Կոմիտասի արձանը եւ Ցեղասպանության հուշահամալիրը: Այս գործողություններում ներգրավված էր «Գորշ գայլեր» թուրք ծայրահեղ ազգայնական խմբավորումը, որը լուծարվեց Ֆրանսիայում»,- հայտնում է «Հայերն այսօր» ֆեյսբուքյան էջը։

https://news.am/arm/news/625413.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın