İçeriğe geçmek için "Enter"a basın

Արցախի նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 23-ին մի շարք օրենքներ է ստորագրել։

Ինչպես տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը, Արայիկ Հարությունյանը ստորագրել է՝

«Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,

«Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին»,

«Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և ««Ոստիկանությունում ծառայության մասին»» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները։


ԵՐԿԻՐ

Yorumlar kapatıldı.