İçeriğe geçmek için "Enter"a basın

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից

Արցախի թեմի առաջնորդ է նշանակվել Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Նա մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդի պաշտոնը։

ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի պաշտոնակատար էլ նշանակվել է Արժանապատիվ Տ․ Ենովք քահանա Եսայանը։

․․․

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից։ Այս մասին Սիվիլնեթը տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ֆեյսբուքի էջից։

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ՝ ազատվելով Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից»,- ասվում է հայտարարությունում։


CIVILNET

Yorumlar kapatıldı.