İçeriğe geçmek için "Enter"a basın

Օմբուդսմենը դատապարտում է Վազգեն Մանուկյանի կողմից քաղաքացիների նկատմամբ վիրավորական ձևակերպումները

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դատապարտում է Վազգեն Մանուկյանի կողմից քաղաքացիների նկատմամբ անհարիր բառապաշարը։

«Դատապարտելի է ՀՀ վարչապետի թեկնածու համարվող Վազգեն Մանուկյանի կողմից այսօր Գյումրիում վիրավորական ձևակերպումներ օգտագործելը քացաքացիներին ուղղված իր խոսքում: Առավել ևս բացարձակ անընդունելի է նրա կողմից իր խոսքի վիրավորական արտահայտությունը վերահաստատելը լրագրողի հետ զրույցում: Անթույլատրելի են բոլոր այն դեպքերը, երբ հանրային գործիչներն իրենց խոսքում օգտագործում են քաղաքացիներին ուղղված վիրավորական բառեր ու արտահայտություններ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Թաթոյանը:

Վազգեն Մանուկյանն այսօր մեկնել էր Գյումրի։ Քաղաքի մուտքի մոտ մի խումբ քաղաքացիներ փորձել էին խոչընդոտել նրա մուտքը Գյումրի։ Լրագրողի հետ զրույցում Մանուկյանը նրանց անվանել էր «բոմժեր», որոնք, ըստ նրա, վճարվել են այդ քայլի համար։


CIVILNET

Yorumlar kapatıldı.