İçeriğe geçmek için "Enter"a basın

Արմեն Սարգսյանի կվերադառնա Երևան վիճակի կայունացումից և բժիշկների թույլտվությունից հետո

Նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու պատճառով մեկուսացման մեջ գտնվող նախագահ Արմեն Սարգսյանի մոտ հիվանդությունը բարդ ընթացք ունի, առկա են այդ վիճակին բնորոշ ախտանիշներ. այս մասին տեղեկանում են նախագահի պաշտոնական կայքից:

«Նախագահ Սարգսյանը բժիշկների հսկողության տակ շարունակում է բուժման գործընթացը։

Միաժամանակ, ելնելով առողջական վիճակից, նախագահը հնարավորության սահմաններում աշխատում է և ժամանակավորապես շարունակելու է աշխատել հեռավար ռեժիմով:

Վիճակի կայունացումից և բժիշկների թույլտվությունից անմիջապես հետո նախագահ Սարգսյանը կվերադառնա Երևան՝ իր պարտականությունների կատարմանը»,- ասված է հաղորդագրությունում:


CIVILNET

Yorumlar kapatıldı.