İçeriğe geçmek için "Enter"a basın

Փաշինյանն ու Մակրոնն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակին և ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին հայ ժողովրդի համար ծանր օրերին նրա կողմից ցուցաբերած ուշադրության և աջակցության համար:

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են նաև հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգին և տնտեսական փոխգործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։


CIVILNET

Yorumlar kapatıldı.