İçeriğe geçmek için "Enter"a basın

Արցախում կազմակերպվում է Սուրբ ծննդյան միջոցառում. տեղի կունենա Սուրբ պատարագ և հոգևոր համերգ

Հունվարի 6-ին Հայ առաքելական սուրբ եկեղեցին տոնում է Սուրբ Ծնունդը։Արցախցիների համար այս կարևորագույն ժամանակաշրջանում «Երազանք» զարգացման հիմնադրամը՝ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի և Ստեփանակերտի քաղաքապետարանի մասնակցությամբ, կազմակերպում է Սուրբ Ծննդյան միջոցառում՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի բակում:

Միջոցառմանը հոգևոր համերգային ծրագրով հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմը (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) և Արցախի պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Նինա Գրիգորյան):

Սուրբ պատարագը` 11:00։
Հոգևոր համերգը՝ 13:00։
Համեցեք և երազանք պահեք Սուրբ Ծննդյան օրը։


ԵՐԿԻՐ

Yorumlar kapatıldı.