İçeriğe geçmek için "Enter"a basın

Արցախում 2021-ից ավելանում են երեխայի ծննդյան և մինչև երկու տարեկան խնամքի նպաստները․ Մանե Թանդիլյան

Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտնել է, որ 2021-ի հունվարի 1-ից ավելանում են երեխայի ծննդյան և մինչև երկու տարեկան խնամքի նպաստները։

«1-ին երեխայի ծննդյան միանվագ նպաստը սահմանվում է 300 հազար դրամ՝ նախկին 100 հազար դրամի փոխարեն

2-րդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը սահմանվում է 300 հազար դրամ՝ նախկին 200 հազար դրամի փոխարեն

երեխայի ծննդյան պահին ծնողներից մեկի կամ միակ ծնողի հաշմանդամության խումբ ունենալու դեպքում Երեխայի ծննդյան միանվագ նպաստը սահմանվում է 500 հազար դրամ

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի ամենամսյա նպաստը սահմանվում է 27 հազար դրամ՝ նախկին 15 հազար դրամի փոխարեն

Քայլ առ քայլ, մենք շարունակում ենք ստեղծել ապրելու և արարելու անհրաժեշտ պայմաններ։ 2021 թվականը պետք է դառնա Արցախի նոր տեսլականի կերտման սկիզբը, որտեղ իրենց մեծ ներդրումն են ունենալու Արցախի երեխաները»,- գրել է նա։


CIVILNET

Yorumlar kapatıldı.