İçeriğe geçmek için "Enter"a basın

Չինաստանից կբերվի թթվածնի արտադրության 4 կայան բժշկական կենտրոնների համար. Թորոսյան

Վաղն արդեն Երևան կժամանի այս տարվա մեջ վերջին բեռնատար ինքնաթիռը, որը Չինաստանից կտեղափոխի 4 մեծ թթվածնի արտադրության կայան բժշկական կենտրոնների համար, 94 անհատական թթվածնային կոնցենտրատոր, 100000 կովիդի ախտորոշման թեստ, 200000 նմուշառման ձողիկեր, ինչպես նաև դիմակ և արտահագուստ։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

“Հիշեցնեմ, որ ի թիվս այլոց, միայն այս տարի երկրի բժշկական կենտրոններում արդեն իսկ տեղադրվել են թվով 12 թթվածնի արտադրության կայան, որից 4-ը բեռնատար ինքնաթիռով Հայաստան էր տեղափոխվել 1 շաբաթ առաջ”, – նշել է նա:


https://verelq.am/hy/node/79071?fbclid=IwAR1le-M9MYwIRYrE1U1dv_YBcNyKxYI1cQY6K2L3eC6_7jsp4WKRSA4eQi4

Yorumlar kapatıldı.