İçeriğe geçmek için "Enter"a basın

Կառավարությունը կների պատերազմի օրերի ճանապարհային երթևեկության տուգանքները

Կառավարությունը մշակում է ճանապարհային ոստիկանության ակտերի համաներման նախագիծ, որը գործադիրի ասօրվա նիստում ներկայացրեց Ոստիկանության պետի տեղակալ Խորեն Ֆիդանյանը:

Փոխոստիկանապետը նշեց, որ խոսքը վերաբերում է Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Հայաստանի և Արցախի քաղաքացիների կողմից սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 27-ը ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի օրենսդրության մի շարք հոդվածների խախտումներին, որոնց համար նշանակվել են վարչական տույժեր:

Ըստ այդմ, մշակվող օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է երկու նոր կարգավորում:

«Առաջինը վարչական իրավախախտումների համար կիրառված վարչական տույժերի համաներման մասին օրենքի ընդունումն է, որի նախագիծը նախնական տարբերակաով պատրաստ է: Երկրորդը վարչական իրավախախտումների օրենսդրությամբ առկա ծայրահեղ անհրաժեշտոթյան կիառումն է, որի դրույթները համապատասխանում են առաջարկվող հարցի կարգավորմանը»,- ասաց նա:

Հետևաբար, փոխոստիկանապետի խոսքով, կառավարությունը պետք է որոշի, թե որ տարբերակն է առավել կիրառելի․ «Ըստ այդմ մենք պատրաստ կլինենք դրա կիրառմանը»:

Վարչապետ Նիկոլ Փաշինայնն էլ հիշեցրեց, որ երկու օր առաջ Գորայք համայնքում հարց է բարձրացվել առ այն, որ պատերազմի մասնակիցներին ճանապարհային երթևեկության կանոնների «խախտման համար տուգանքներ են գալիս»:

«Սա այն պարագայում, որ ծայրահեղ անհրաժեշտությամբ պայմանավորված կատարվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտում: Հիմա մենք արագ արձագանքում ենք»,- ասաց Փաշինյանը:


CIVILNET

Yorumlar kapatıldı.